f

Անկախ

Հայաստանի շահերն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Կա՛մ, կա՛մ․ Անդրանիկ Թևանյան


Ըննդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթն ԱԺ-ում․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Օրվա իշխանությունները Հայաստանը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ արկածախնդրության մեջ, կանգնեցրել պատերազմի առաջ։ Մինչդեռ մեր ժողովրդին անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի մայրերը որդեկորույս չդառնան, որպեսզի մենք մեր ձեռքով մեր տները չայրենք, փախստական չդառնանք։

Սիրելի ժողովու՛րդ, ձեզ 2021-ին խաբեցին՝ խոստանալով, որ կբերեն խաղաղություն, կպայքարեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, հայ–թուրքական բանակցությունները կվարեն առանց նախապայմանների, կզարգացնեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Պատերազմն ու զոհերը վերջ չունեն։ Խախտված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Երևանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։

Հիմա սրանք ասում են՝ Հայաստանում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, հետո Սևանի, ապա՝ Երևանի հարցը։

Հայաստանի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև կռվախնձոր դառնալը։

Արևմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից ու ռուսական ռազմաբազան՝ Հայաստանից։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը Հայաստան կդառնա տեխնիկայի հարց։ Մեր ժողովուրդը պետք է իմանա այս հրեշավոր ծրագրերի մասին:

Հարգելի՛ քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք այդ սցենարին՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման։

Այդ մարդու վարած քաղաքականությունը Հայաստանը վերածում է նոր Ուկրաինայի։

Վրաստանը դասեր քաղեց 2008–ից ու չհամաձայնեց իր քաղաքացիների կյանքի գնով հակառուսական երկրորդ ճակատ բացել, իսկ ահա հայաստանյան իշխանությունների միջոցով մեր երկիրը դառնում է մեծ խաղի փոքրիկ մանրադրամ։ Պաշտոնական Երևանը Հայաստանը հակառուսական պայքարի զոհասեղանին դնելու խոստում է տվել Վաշինգտոնին, սիրախաղ սկսել Թուրքիայի հետ, թշնամի հռչակել Ռուսաստանին։ Ի դեպ, մեր գործընկեր Զատուլինին արգելել են Հայաստան մտնել՝ կրկնելով Ադրբեջանի քայլերը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կմնա Հայաստանից, եթե այստեղ սուր ձևով բախվեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, և մեկը մյուսին փորձի դուրս մղել մեր տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով։

Հարգելի՛ հայրենակիցներ, մենք հայտնվել ենք մեծ աղետի նախաշեմին, որի համեմատ 44–օրյա պատերազմի հետևանքները խաղ ու պար կարող են թվալ։

Պատերազմ, պետականության կորուստ, 1915–ի կրկնություն թույլ չտալու համար պետք է ոտքի կանգնենք։ Խաղաղությունն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Հայաստանի շահերն ու այս իշխանություններն անհամատեղելի են։ Կա՛մ, կա՛մ․․․»

Անդրանիկ Թևանյան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին