SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը պատասխանել է շախմատիստ Գարրի Կասպարովի թվիթերյան գրառմաը։ Թվիթերյան գրառումով շախմատիստը քննադատել է ուկրաինական հակամարտությունը լուծելու միլիարդատիրոջ պլանը։ Գրում է Spletnik.ru-ն։
Ղրիմը Ռուսաստանին թողնելու, Ուկրաինան չեզոքացնելու և ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ՄԱԿ-ի ներկայությամբ նոր հանրաքվեներ անցկացնելու Մասկի գաղափարը շախմատիստն անվանել է «բարոյական ապուշություն»։ Նա հավելել է, որ մարդիկ, ովքեր «սիլիկոնյան հովտում նստած են իրենց հարմարավետ առանձնատներում», չեն կարող Ուկրաինային ասել, թե ինչ անել։
«Չնայած ճիշտ է, որ Կասպարովը շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, ա մյուս հարցերում նա հիմար է»,- պատասխանել է Մասկը։
Սոցցանցերում քննարկվում է Իլոն Մասկի և Գարի Կասպարովի երկխոսությունը։ «Ես անձամբ Կասպարովին վաղուց ասել եմ. լինել շախմատի աշխարհի չեմպիոն, չի նշանակում լինել ընդհանրապես աշխարհի չեմպիոն»,- գրել է Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում։
Կասպարովն առաջինը չէ, ով քննադատել է Մասկին իր ծրագրի համար. գրառման հրապարակումից անմիջապես հետո նա դատապարտվել է ուկրաինացի պաշտոնյաների կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը նույնիսկ հրամայել է ստուգել նրան, քանի որ նա «ավելի բարյացակամ դիրք է գրավում Ռուսաստանի նկատմամբ։