Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինեն Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետությունում: ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին՝ մասնակցելու «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին։ Այս մասին տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Կլոր սեղանը ընտրական փորձագետներին, դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռի քննարկել ընտրություններին առնչվող մարտահրավերներն ու առկա լավ փորձը: