f

Անկախ

«Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին


Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Քիմիան Հայաստանում» հայ-ռուսական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականներ, այդ թվում՝ անվանի քիմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին: «‎Այսօր առավել քան երբևէ պահանջված է համագործակցությունը մեր երկրների գիտնականների միջև: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 15 տարի առաջ ակադեմիայի երկու խոշոր ինստիտուտների հզոր բազայի վրա՝ օրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի: Ներկայում կենտրոնն ապրում է բարդ ժամանակներ, կենտրոնի ենթակառուցվածքները գտնվում են հարևան ընկերությունների ճնշման տակ: Կենտրոնի անձնակազմը համառորեն կանգնած է, և հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ կենտրոնը մեր ակադեմիայի կարևորագույն օղակներից մեկն է, և այն մեծ ներդրում ունի տալու մեր տնտեսությանը», - ասաց նա:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Վալենտին Անանիկովը և ասաց. «‎Մենք շատ հպարտ ենք, որ Աշոտ Սերոբովիչն այս տարի ընտրվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Ռուս գիտնակաների համար դա մեծ պատիվ է, որ աշխարհի բոլոր երկրների կողմից ճանաչված առաջատար գիտնականները միանում են և վերակենդանացնում այն ավանդույթը, որը մենք ունեինք:

Մեր գիտնակաների միջև միշտ եղել են սերտ կապեր, և դա մեր համատեղ ձեռքբերումն է: Մենք հիմա նորովի ենք արժևորում մեր գիտական դպրոցների կապերը: Մեզ պետք են նպատակային ծրագրեր՝ գիտնականների փոխանակում, վերապատրաստում, նպատակային ասպիրանտուրա: Նման ծրագրեր անպայման կիրագործվեն, մենք մեր կողմից կներդնենք առավելագույն ջանքեր: Առաջիկա օրերին Հայաստանում եմ և ուրախ կլինեմ ստանալ համագործակցության առաջարկներ տեղի գիտնականներից»:

Գիտաժողովին պլենար զեկուցմամբ հանդես եկան ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Տերենտևը՝ «Օրգանական պերօքսիդներ. ստացման և գործնական կիրառման եղանակները» թեմայով և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանը՝ «Կենսաբանորեն ակտիվ համակարգերի ոչ պարզունակ սինթեզ՝ նուկլեոֆիլների և ազիների պարզունակ փոխազդեցությամբ» թեմայով: Ներկայացվեցին նաև գիտական զեկուցումներ՝ «Նոր տեխնոլոգիաների ֆիզիկաքիմիական հիմունքները» թեմայի վերաբերյալ:

Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, որտեղ կներկայացվեն գիտական զեկուցումներ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կենսաբանության, բժշկության և քիմիայի մեջ» և «Հետերոցիկլիկ քիմիա և դեղամիջոցների ձևավորում» թեմաներով:

Հոկտեմբերի 26-ին գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ կներկայացվեն «Օրգանական սինթեզ և արդիական կիրառություններ» և «Սուպրամոլեկուլային քիմիա և բժշկական քիմիա» թեմաներին նվիրված գիտական զեկուցումներ:

 

ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն քիմիա

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին