f

Անկախ

«Փաստ». իշխանությունն ուզում է հանրայնացնել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. «սլիվներ» են անում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և կազմել իր ծավալուն եզրակացությունը, որը, սակայն, հանրային լայն շրջանակներին անհասանելի է դեռևս գաղտնիության ռիսկեր պարունակող տեղեկությունների պատճառաբանությամբ։

Սակայն «Փաստ» թերթը տեղեկություն ունի, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը իշխանությունները ցանկանում են առաջիկայում հանրայնացնել (հնարավոր է՝ նույնիսկ մինչև տարեվերջ)։ Ուշագրավ է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ այս թեմայով պարբերաբար «սլիվներ» են անում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանություններն այս քայլին ցանկանում են գնալ, որ քողարկեն 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի տապալված աշխատանքը։ Այս առումով մի քանի հանդիպումներ ու քննարկումներ են եղել իշխանության վերին օղակներում, և նպատակահարմար են գտել, որ հենց այս փուլում պետք է եզրակացությունը հանրայնացվի, քանի որ իշխանությանն ուղղված քննադատությունն էլ ավելի է ակտիվացել, և անհրաժեշտ է ինչ-որ նոր օրակարգ՝ անվտանգային հարցերից որոշակի շեղելու նպատակով։

Ի դեպ, չնայած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը նորից երկարաձգվեց, իրականում այդ հանձնաժողովի գործունեությունը պարզապես ձախողված է նաև այն պատճառով, որ մի շարք բարձրաստիճան զինվորականներ և նախկին պաշտոնյաներ կտրուկ հրաժարվել են ներկայանալ և համագործակցել հանձնաժողովի հետ։ Այս դրվագը շտկելու նպատակով իշխանական պատգամավորների կողմից ներկայումս նախաձեռնություն կա՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հատուկ կարգավորման միջոցով այնպես անել, որ քննիչ հանձնաժողովներին հնարավոր չլինի մերժել, իսկ մերժման դեպքում տվյալ անձը քրեական պատասխանատվության ենթարկվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ապրիլյան քննիչ հանձնաժողով Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին