Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հնարավոր չի համարում երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը, սակայն ընդգծում է, որ ամեն ինչ պետք է կանխատեսել։ Այս մասին նա պատմել է Բրեստի շրջանի լրագրողներին, հայտնում է BelTA գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ աշխարհն ավելի քան երբևէ մոտ է ռազմական հակամարտությանը։
«Բայց ես չեմ հավատում, որ դա կլինի, քանի որ վտանգն այն է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կբերի բոլորի և ամեն ինչի կործանմանը։ Դե, ո՞վ է ուզում այսօր մեռնել»,- ասել է Բելառուսի նախագահը։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Բելառուսը չի ծրագրում կռվել որեւէ մեկի հետ։ Նա խոստովանել էր, որ հանրապետությանը պատերազմ պետք չէ.
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ, ԼԺՀ) ղեկավարների օգնության խնդրանքին։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։