f

Անկախ

«Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանին կտրամադրվի առանձին տաղավար


Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն․Գ․ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամի գլխավորությամբ։

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից Անկախին հայտնում են, որ պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին:

Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա ամուր բարեկամական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Նա նաև կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Այցի շրջանակում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր երախատագիտությունը հայտնելով Շարժայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող զարգացման և բարեգործական ծրագրերի համար։ Նաև ընդգծել է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ հայցելով էմիրաթական կողմի աջակցությունը։

Պատվիրակությանը նաև ընդունել է Վահագն Խաչատուրյանն՝ իր գոհունակությունը հայտնելով այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։ Դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամը Շարժայի կառավարության անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել 2023թ․-ի մարտին՝ նշելով, որ ՀՀ-ին կտրամադրվի առանձին տաղավար՝ ներկայացնելու իր մշակութային ժառանգությունը։

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հաղարծին վանական համալիր, որը հիմնանորոգվել է Ն․Վ․ Շեյխ դոկտոր Սուլտան բն Մուհամմադ Ալ Կասիմիի հովանավորությամբ։

Այցի ընթացքում հայկական կողմից հետ կնքվել է 2 համաձայնագիր։

Շարժայի ժառանգության ինստիտուտ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին