f

Անկախ

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Աշուղ Ջիվանիի արխիվը կթվայնացվի


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, SKYFIST ստուդիայի հիմնադիր և ղեկավար Պողոս Հարությունյանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրով Հարությունյանը, ով հանդիսանում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ազգական հետնորդը, կաջակցի Ջիվանիի ժառանգության թվայնացմանը։ Մասնավորապես, թանգարանի համար համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել սքաներ` աշուղ Ջիվանիի արխիվային նյութերը սկանավորելու և հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար՝ վստահեցնելով, որ այն կունենա արգասաբեր պտուղներ։ Պողոս Հարությունյանը, որպես Ջիվանու գերդաստանի ներկայացուցիչ, շատ կարևոր է համարում այս քայլը՝ մեծ աշուղի ժառանգության պահպանման համատեքստում։

Աշուղ Ջիվանու (Սերոբ Լեւոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի նոր հայկական դպրոցի հետ։ Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին։ Ջիվանու երգերից շատերը հայտնի դարձան, երբ լիրիկական, ռոմանտիկական գործերը փոխարինվեցին դիմադրության ու սոցիալական բողոքի երգերով՝ հեգնական, մեղադրական ու երգիծական։ Ջիվանին իր տաղանդի համար ստացել է ազգային ճանաչում։ Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին ապրել է հիմնականում Թիֆլիսում (թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում), աշուղի ստեղծագործական կյանքը կապված է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) հետ։ Ջիվանին քաջածանոթ էր 19-րդ դարի հայ գրականությանը, որը մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա։ Ի տարբերություն Սայաթ-Նովայի և իր ժամանակի աշուղների, ովքեր հաճախ էին դիմում այլ լեզուներից (ֆարսի, արաբերեն, վրացերեն, թուրքերեն) փոխառություններին, Ջիվանու պոեզիան առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Ջիվանին մինչև 1000 ստեղծագործությունների հեղինակ է։

Թանգարանում պահվում է Ջիվանիի ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։

Նշենք, որ Պողոս Հարությունյանը Հայաստանում էր՝ հետևելու Էնդրյու Լլոյդ Ուեբերի էքստրավագանտ գլուխգործոցի՝ «Սանսեթ բուլվար» մյուզիքլի բեմադրման գործընթացին։ Մյուզիքլը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա ապրիլին։

աշուղ Ջիվանի արխիվների թվայնացում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին