f

Անկախ

«Ժողովուրդ». Սփյուռքի հետ համաժողովը՝ առանց Դաշնակցության


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:

Նախ ընդգծենք՝ գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ուշագրավ է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Այլ հանգամանք եւս. գագաթնաժողովին չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, եւ սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այս կուսակցությունն է առաջնային տեղ զբաղեցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Իրականում առաջին հերթին սա նաեւ Նիկոլ Փաշինյանի ու «Դաշնակցության» հակամարտության արդյունքն է, եւ վարչապետը ավելի շատ տեղ է տալիս սփյուռքում առկա այլ ուժերին, օրինակ՝ Ռամկավար ազատական կուդակցության ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, քան դաշնակցական գործիչներին։ Հենց դա է պատճառը, որ նրանք հրավիրված չեն։ Հարկ է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է՝ 1999 թվականից սկսած։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին:

Համահայկական գագաթնաժողովը 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չէր անցկացվել։ Միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ գնման գործընթացն իրականացվելու է «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Այս անգամ հրավիրված է 600 անձ՝ 40 տարբեր երկրներից:

Որպես համեմատություն` 2017թ.-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ՝ աշխարհի 70 երկրից, եւ ծախսվել էր 85 միլիոն դրամ, որը հատկացվել էր բյուջեից եւ կառավարության պահուստային ֆոնդից: Ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը, 2017թ.-ի համեմատ, 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սփյուռք ՀՅԴ Հայաստան Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին