f

Անկախ

Թրամփը միտումնավոր կեղծ տեղեկություններ է հայտնել ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր խեղաթյուրել է 2020 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին տվյալները։ Այս մասին ասված է Կալիֆորնիայի շրջանային դատարանի դատավոր Դեյվիդ Քարթերի՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին հրապարակված որոշման մեջ։

Դատարանը Սպիտակ տան նախկին ղեկավար Ջոն Իսթմանի փաստաբանից պահանջում է մինչև հոկտեմբերի 28-ը էլեկտրոնային նամակագրություն տրամադրել Թրամփի հետ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, որը հետաքննում է Կապիտոլիումի գրոհը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, Թրամփը և նրա համախոհները տասնյակ հայցեր են ներկայացրել քվեարկության ժամանակ ենթադրյալ զանգվածային խախտումների վերաբերյալ։

Մասնավորապես, Ջորջիա նահանգում ներկայացված հայցում, որը վկայակոչում է Կալիֆորնիայի դատավորը, Սպիտակ տան ղեկավարի փաստաբանները, ի թիվս այլ հարցերի, պնդում են, որ շրջաններից մեկում հաշվվել է 10 315 մահացածի ձայն: Ավելի ուշ Իսթմանը նամակում գրել է, որ Թրամփին տեղեկացրել են, որ իրեն տրամադրված որոշ տեղեկություններ սխալ են: Այնուամենայնիվ, նախագահը և նրա փաստաբանները, ի վերջո, նույն սխալ թվերով հայց են ներկայացրել, և Թրամփը երդվել է, որ ինչքանով ինքը գիտի, բոլոր տեղեկությունները ճիշտ են, նշվում է դատավոր Քարթերի հրամանում: «Էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ նախագահ Թրամփը գիտեր, որ ընտրակեղծիքների վերաբերյալ կոնկրետ տվյալները սխալ են, բայց շարունակել է դրանք տարածել ինչպես դատական փաստաթղթերում, այնպես էլ հանրության շրջանում», – ընդգծում է Կալիֆորնիայի դատարանը:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որոնք չէին ճանաչել քվեարկության արդյունքները։ Բողոքի ցույցերը հանգեցրել էին ոստիկանության հետ լայնամասշտաբ բախումների։ Հարձակման էր ենթարկվել 140 ոստիկան, 5 մարդ մահացել էր։ 
 

Դոնալդ Թրամփ Աշխարհում ԱՄՆ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին