f

Անկախ

Ադրբեջանցիների մասին Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. Քրիստինե Գրիգորյան


Ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ տեսանյութերը ՄԻՊ-ը փոխանցել է գլխավոր դատախազություն, որպեսզի իրավական գնահատական տրվի ու փորձաքննություն իրականացվի դրանց իսկությունը հաստատելու համար։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած տեսանյութերը (ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ,- խմբ․) 2020 թվականի են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Նշենք, որ շաբաթներ առաջ Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք,Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։

«Ստացել եմ այդ տեսանյութերը Կլաարից, և դրանց իրավական գնահատականը, այդ թվում նաև փորձաքննության արդյունքները պետք է տան իրավապահ մարմինները։ Փոխանցել եմ տեսանյութերը գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի, որովհետև գիտենք, որ դեռևս 2021 թվականից քրեական գործեր կային հարուցված նման առերևույթ դեպքերի վերաբերյալ և պետք է կարողանանք իրավապահներից ստացված տեղեկությամբ հաստատել»,- ընդգծեց Գրիգորյանը։

 

Անդրադառնալով այն հարցին, թե քանի անհետ կորած կա ներկայում, Գրիգորյանը շեշտեց, որ ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։

«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին, և ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռևս համաձայնություն չի տալիս, խոչընդոտում է, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։

 

Քրիստինե Գրիգորյան Թոյվո Կլաար Տեսանյութեր Ադրբեջան 44-օրյա պատերազմ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին