f

Անկախ

Երևանում 3 օր շարունակ կանցկացվի «Ռուսական կինոյի օրեր» փառատոնը


Փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին անվճար կցուցադրվեն «Կրակ», «Նիկա», «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերը, «Քնքշություն» բազմասերիանոց ֆիլմը և «Բուկա, իմ սիրելի հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմը:

Երևանում անցկացվելու է «Ռուսական կինոյի օրեր» փառատոնը՝ «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո։ Կինոդիտումները լինելու են հոկտեմբերի 21-ից 23-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Տեղեկությունը հայտնում է «ՌՈՍԿԻՆՈ»-ն, որն էլ կազմակերպում է միջոցառումը՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

«Հայաստանը «Ռուսական կինոյի օրեր» 2022 թվականի օրացույցում դարձավ 9-րդ երկիրը, ուր տեղի հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու ռուսական նոր ֆիլմերին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Այս տարի «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո արդեն միջոցառումներ են անցկացվել Բրազիլիայում, Ուրուգվայում, Հորդանանում, Չինաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում և այլուր։ Նախագծի մեկնարկից՝ 2020 թվականից ի վեր, ավելի քան 6,5 միլիոն մարդ աշխարհի 26 երկրներում դարձել է ռուսական կինոփառատոնի հանդիսատես։

 

«ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն նշել է, որ «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո Հայաստանում կազմակերպվում է երկրորդ միջոցառումը։

«Այս տարի օգոստոսին «IVI» առցանց կինոհարթակում անցկացվեցին ռուսական ֆիլմերի առցանց ցուցադրություններ։ Օֆլայն միջոցառման շրջանակում ընդգրկված է հինգ ֆիլմ՝ գեղարվեստական, բազմասերիանոց և մանկական անիմացիոն: Մենք նաև ձգտում ենք ակտիվացնել բիզնես երկխոսությունը Ռուսաստանի և Հայաստանի կինոարտադրության ոլորտների միջև մշակութային նման միջոցառումների կազմակերպման միջոցով»,- ասել է Շալիտոն:

Նշենք, որ փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին անվճար կցուցադրվեն «Կրակ», «Նիկա», «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերը, «Քնքշություն» բազմասերիանոց ֆիլմը և «Բուկա, իմ սիրելի հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմը:

«Նիկա», «Քնքշություն», «Կրակ» և «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերի ցուցադրություններից հետո կազմակերպվելու է նաև ֆիլմերի քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Նշենք, որ «Ռուսական կինոյի օրերը» Russian Film Festival (RFF) ապրանքանիշի ներքո արտասահմանում ֆիլմերի օրեր են, որ անցկացվում են 2020 թվականից։ RFF-ի հիմնական նպատակն է օտարերկրյա հեռուստադիտողին ծանոթացնել ժամանակակից ռուսական բովանդակության բազմազանությանը:

«Ռուսական կինոյի օրեր» փառատոն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին