ՌԴ Եյսկ քաղաքում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։
«Հիվանդանոցներում կա 25 մարդ, այդ թվում՝ երկու հղի կին և վեց երեխա, ամբուլատոր բուժում է ստանում երեք հիվանդ, մահացել է 15 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- հայտնել է Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Սու-34 ռմբակոծիչը վթարի էր ենթարկվել Եյսկում, օդաչուներին հաջողվել էր ինքնանետվել։ Ինքնաթիռը ընկել է ինը հարկանի շենքի վրա, հրդեհ է բռնկվել։
Նահանգապետը որոշել է զոհվածների ընտանիքներին վճարել մեկական միլիոն ռուբլի։ Տուժածները կստանան 200-ից 400 հազար ռուբլի։