Պատերազմի հետեւանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին մշտական բնակության վայրեր վերադարձնելու ծախսերը 11 մլն 20 000 դրամով (մոտ 30 հազար դոլար-խմբ.) կավելանան։ Համապատասխան որոշումն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունվեց Երեւանի ավագանու նիստում։
Բացի այդ, Երեւանի քաղաքապետին տրված լիազորությունների իրականացման բյուջեն կավելանա 115,5 մլն դրամով, որը կուղղվի կրթական ծրագրերի իրականացման համար նախատեսված ծախսերին։