f

Անկախ

Տեղյա՞կ են, որ Թուրքիայի առաջնորդը 2020 թվականին Բաքվում հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործն ավարտին հասցնելը իրենց պատմական առաքելությունն է


Նախավերջին հարցերը

Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։

Տեղյա՞կ են, որ Թուրքիայի առաջնորդը 2020 թվականին Բաքվում հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործն ավարտին հասցնելը իրենց պատմական առաքելությունն է։

Գիտե՞ն ինչն էր թուրքական փաշաների գործը։

Թող իմանան՝ հայանուն մարդկանց ցեղասպանությունը։

Գիտե՞ն թե Հայաստանն ու Արցախը պաշտոնապես ներկայացնողներն ու սփյուռքահայության մեծ մասն ինչպե՞ս արձագանքեցին այդ հայտարարությանը։

Թող իմանան՝ քար լռությամբ։

Գիտե՞ն թե ինչպե՞ս արձագանքեց բոլոր «լռակյացների» անչափ սիրելի և մոլի գլոբալիստների ձեռքի խաղալիք դարձած «միջազգային հանրությունը»։

Թող իմանան՝ առ այսօր ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն և ոչ մի բառ։

Փաստորեն, երկու տարի առաջ թուրքերն ի լուր աշխարհի հայտարարեցին, իսկ հիմա պարբերաբար սպառնում են, որ պատրաստվում են կրկին ցեղասպանել հայերին, իսկ հայկական կողմը պաշտոնապես ներկայացնողներն ու «միջազգային հանրություն» կոչվածը մինչ օրս լուռ են։ Ավելին՝ բոլորով միասին հայ ժողովրդին զբաղեցնում են ինչ-որ «միջանցք», «խաղաղության պայմանագիր», «սահմանների բացում», «դելիմիտացիա…», և չգիտես էլ ինչ անհեթեթություններով։

Ամենաանտանելին այն է, որ լուռ են նաև ողջ աշխարհի սփյուռքահայության այն մեծ մասը, որոնք 1915 թվականի ցեղասպանության զոհերի և տուժածների ժառանգներն են։

Ստացվում է, որ գրեթե բոլոր կողմերը պաշտոնապես համաձայն են, որ թուրքերն իրագործեն հայերի նոր ցեղասպանությունը, և կրկին չմեղադրվեն։

Հաշվի առնելով վերը նշված փաստերը,

ով կարող է ասել՝ ինչու՞ չպիտի լինի նոր ցեղասպանություն, եթե այն իրագործողն էլ, պոտենցիալ ցեղասպանվողներին պաշտոնապես ներկայացնողներն էլ արդեն մեծամասամբ համաձայնվել են, իսկ ողջ աշխարհն էլ չի պատրաստվում թուրքերի «ձեռքից բռնել», կամ մեղադրել։

Ի՞նչ են կարծում՝ թուրքերը կրկին ցեղասպանելիս կարո՞ղ են տարանջատել.

- հայանուն անտարբերներին՝ գենետիկ թրքապաշտներից,

- անտեղյակներին՝ լավատեղյակ լռակյացներից,

- գիտնականներին՝ տգետներից,

- իրենց գործով զբաղված «քաղաքականությամբ չզբաղվողներին»՝ կենսական հարցերով փողոց փակողներից,

- աղետի պատճառներն անցյալի խորխորատներում փնտրող ու չգտնող «խորագետներին»՝ փողոցային ակցիաների ամենաակտիվ մասնակիցներից,

- երրորդ ուժ փնտրող ու չգտնող իբր այլընտրանքային քաղաքական հոսանքներին՝ իրական պայքարողներից,

կամ՝

- զինվորականներին՝ գույնզգույն գլխարկներով հայատյաց ոստիկանակերպերից…

Հետաքրքիր է նաև, թե

ի՞նչ կարծիքի են մի քանի հարյուր հազար աղանդավորներն ու նրանց առաջնորդները՝ ցեղասպանողները խղճալու՞ են իրենց…

Հարցրե’ք նաև՝

իսկ հիշու՞մ են, որ 30 տարի թուրքերի պայքարը ընդամենը Արցախի մի քանի շրջանների համար էր։ Հապա՝ հիմա ի՞նչ են ուզում, ինչու են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնում, չէ՞ որ հանձնվել են իրենց այդ շրջանները, և շատ ավելին։

Հիմա գոնե պա՞րզ է, որ նրանք բոլորով գնալու են մինչև վերջ՝ մինչև Հայ ազգի վերջնական բնաջնջումը։

Սա այն դեպքն է, երբ անսահման լավատեսությունն ու անտարբերությունը արդեն վերածվել են կատարյալ անմեղսունակության, կամ ապուշության։

Կարեն Ճշմարիտյան ՖԲ Գրառում Թուրքիա Հայոց Ցեղասպանություն Հայաստան խմբագրի ընտրանի

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին