f

Անկախ

Իշխանությունները ծրագրով են եկել. դելիմիտացիա տերմինն օգտագործում են մեր տարածքներն օտարելու համար. Քոչարյան.168.am


Փորձում են ժողովրդին բթացնել Ալմա Աթայի հռչակագրով. ասում են՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, գինը թող Արցախը լինի, բայց մենք կունենանք 29.800 քառակուսի կիլոմետր Հայաստան: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Քոչարյանը պատմել է, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, որով արձանագրվել է Խորհրդային միության փլուզումը. «Այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին։ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին։ Այսինքն՝ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Արցախն անկախ էր»։

 

 

Նախկին փոխնախարարի խոսքով՝ հռչակագիրն իր մեջ ուղղակի խոսում է ինքնորոշման իրավունքի մասին. «Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունված է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ։ Այդ ժամանակ կար ձեւավորված Արցախի հանձնաժողով։ Այդ քննարկումների ժամանակ մենք այդ վերապահումները ներկայացնում էինք։ Վերապահումը հետեւյալն էր՝ հռչակագրում կա հետեւյալ ձեւակերպումը, որ «ԱՊՀ անդամ կարող են դառնալ նաեւ այլ պետություններ»։ Մենք այնպես արեցինք, որ ավելացվեց եւ ընդունվեց նաեւ այն, որ «մինչ Ալմա Աթայի հռչակագիրը հանրաքվեով անկախացած սուբյեկտներ»։ Եվ դա միայն Արցախն էր։ Հռչակագիրն ընդունելիս եւ վավերացնելով ՀՀ Գերագույն խորհուրդը ճանապարհ էր բացել նաեւ Արցախի անդամակցությանը ԱՊՀ-ին»։

Նա շեշտել է, որ Ադրբեջանը վավերացրել է ոչ թե Ալմա Աթայի հռչակագիրը, այլ կանոնադրությունը. «Թեեւ 1991 թվականին հռչակագիրն Ադրբեջանի կողմից ստորագրել էր Այազ Մութալիբովը, հետագայում՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, վերաստորագրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւը: Այդ ժամանակ միայն Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Բաքվում արագացրած ընթացակարգով երկրի խորհրդարանը վավերացնում է ԱՊՀ կանոնադրությունը, այսինքն՝ Ադրբեջանն անդամակցել է ԱՊՀ-ին 1993 թվականին: Հաջորդ օրը Հեյդար Ալիեւը հանդիպել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ եւ ԼՂՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ, հետագայում լիազորում է իր ներկայացուցչին նախապատրաստական աշխատանքներ սկսել առաջին դեմքերի բանակցությունների համար, լիազորագրում էլ նշված է՝ НКР»։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ այդպիսով Ադրբեջանն ընդունել է Արցախը՝ որպես հակամարտող կողմ.

«Երբ 1993 թվականի սեպտեմբերի 25-ին Քոչարյանն ու Ալիեւը հանդիպում են, պայմանավորվում են հրադադարի մասին: Արցախի հետ շփումները շարունակվում են՝ տարբեր մակարդակի հանդիպումներով։ Այդպիսով 1994 թվականին ստորագրվում է զինադադարի եւ ոչ հրադադարի պայմանագիրը, որով պայմանավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները: Բանակցել են Արցախն ու Ադրբեջանը, բայց հետո միացել է Հայաստանը։ 1995 թվականին հստակ ֆիքսվում է, որ այդ զինադադարը պահպանվում է մինչեւ ընդհանուր խաղաղ կարգավորումը։ Ադրբեջանը այդ համաձայնագիրը խախտել է 2016 եւ 2020 թվականներին»։

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ Պրահյան հայտարարության մեջ հղում անելով ԱՊՀ հռչակագրին՝ ամրապնդում են Արցախի ինքնորոշումը.

«Պրահայի հայտարարության մեջ հղում են արել նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հստակ նշված է, որ ինքնորոշումն ավելի վեր է: Դրան չի կարելի հակադրել տարածքային ամբողջականությունը: ՀՀ գործող իշխանությունները եկել են իշխանության շատ հստակ ծրագրով՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, գնալ դեպի Արեւմուտք, այսինքն՝ Թուրքիա: Դրա ապացույցները մենք տեսանք. Մակրոն, Միշել, դուք հրավիրվում եք, իսկ ի՞նչ գործ ունի այնտեղ Էրդողանը։ Իրենք համարում են, որ Արցախը բեռ է. մնում է ֆիքսել դա ստորագրությամբ եւ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից»։

Քոչարյանը շեշտել է, որ եթե այս հակամարտության հիմքում ինքնորոշումն է՝ ագրեսորը Ադրբեջանն է, որ փորձել է զանգվածային ջարդերով, տեղահանումներով ուժով ջարդել ժողովրդի կամքը. «Իսկ եթե հիմքում ինքնորոշումը չէ,  եղել են զոհեր, ավերածություններ, ուրեմն Հայաստանն է ագրեսորը. դրա հիմքը դրեց Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի  9-ի հայտարարությամբ, որտեղ նա Ադրբեջանին վերադարձնում է Արցախի տարածքները: Արցախի ինքնորոշումից հրաժարվելը նշանակում է Հայաստանին կպցնել ագրեսորի պիտակը»։

Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի սկզբունքներով, եթե պետությունն ագրեսոր է, ապա պետք է փոխհատուցի տարածքներով. «Փաշինյանի այս քաղաքականության պատճառով Հայաստանը ներկայացվում է՝ որպես ագրեսոր, որը պետք է պատասխան տա ավերածությունների, զոհերի համար։ Հետեւանքները շատ ծանր են լինելու: Երկիրն այնպիսի պարտքերի առաջ է հայտնվելու, որ մեր արտաքին պարտքը դրա համեմատությամբ զրո է։ Կլինեն նաեւ պահանջներ ռազմական ոլորտում սահմանափակումներ կատարելու: Կլինի ներքին կյանքի նկատմամբ վերահսկողություն, որպեսզի ռեւանշիստները գլուխ չբարձրացնեն։  Պահանջներ ռազմական հանցագործություն իրականացնող անձանց հայտնաբերելու եւ դատի տալու, եւ ոչ մեկը երաշխավորված չէ սրանից, որովհետեւ ծառայել են բանակում, եւ վերջ:

Հայության տեղահանում, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւելյան Եվրոպայից տեղահանվեցին գերմանացիները։ Եթե ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ֆիքսվի Հայաստանի ագրեսոր լինելը, ապա ադրբեջանցիները կարող են բռնի տեղահանել մարդկանց։ Եթե պետությունն ագրեսոր է, ապա խաղաղությունը պարտադրվում է նրան: Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ կա Արցախի խնդիրը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը, հիմա էլ վախի մթնոլորտ են սերմանում, եթե խաղաղություն չլինի՝ վատ եք ապրելու, ասում են՝ եկեք Արցախից պրծնենք։ Եթե կամավոր վերցրել ես ագրեսորի պիտակը՝ դժվար է դրանից ձերբազատվել»։

Նախկին փոխնախարարն ասել է, որ դեռեւս 90-ականներին Հայաստանի իշխանությունները զիջողական դիրքորոշում էին որդեգրել. «1991 թվականի ամռանը կամ աշնանը տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ Արցախի ժողովուրդը մասնակցի այդ ընտրություններին եւ պատվիրակություն ուղարկի Ադրբեջան. Հայաստանի ԳԽ-ն դեմ էր, նույնիսկ Հրանտ Խաչատրյանը խոսափողով նրան պատասխանեց՝ «Էդքանից հետո գետինը չե՞ս մտնում, Լեւոն»»։

Քոչարյանի խոսքով՝ եթե ՀՀ առաջին իշխանությունը չլիներ զիջողական, երեւի Հայաստանն արդեն կունենար անկախ Արցախ։

Ըստ նրա՝ դիվանագիտությունը տարիների ընթացքում հաղթահարելով պատը, ի վերջո, հասել է Մադրիդյան սկզբունքներին.

«Մադրիդյան փաստաթղթում սաղմնային ձեւով արձանագրվել է, որ Ադրբեջանն ագրեսոր է: Մադրիդյան սկզբունքներով ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը միաձուլված էին: Մադրիդյան փաստաթուղթը ֆիքսել էր նաեւ Ադրբեջանի ագրեսոր լինելու փաստը, իսկ Արցախի անվտանգության երաշխավորն էր ոչ միայն Հայաստանը, այլեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները»։

Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի իշխանությունները տարբեր հարցերով անընդհատ շեղում են հանրության ուշադրությունը՝ բուհերի միավորումով եւ այլ կենցաղային ու սոցիալական հարցերով. «Հասարակության մոտ սերմանում են վախ եւ տեսակետ, որ «դուք սովորական մարդկանց հավաքածո եք»։ Իշխանությունների նպատակն է՝ ժողովրդին դարձնել արմատներից, պատմությունից զուրկ, վախեցած հավաքածո: Այս իշխանությունները հստակ ծրագրով են եկել՝ ձերբազատվել Արցախից, ռուսներին դուրս մղել, սիրաշահել թուրքերին եւ ժողովրդին էլ այնպես ներկայացնել խնդիրն ու իրենց լուծումները, որ ոտքի չկանգնեն: Թուրքիան մեր առջեւ հիմա ոչ թե նախապայման, այլ պահանջ է դրել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թվիթերում արված գրառմանը, Քոչարյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է կատարել՝ Արեւելյան Ադրբեջանի՝ Նախիջեւանին կապելու մասին. եթե ասում է՝ Արեւելյան Ադրբեջան, նշանակում է՝ կա նաեւ Արեւմտյան Ադրբեջան: Օրինականացնելով Արեւելյան Ադրբեջանը, նշանակում է արդյոք, որ Արեւմտյան Ադրբեջանն էլ Հայաստա՞նն է, որը  միայն  ադրբեջանցիներն են օգտագործում: Իշխանությունները դելիմիտացիա տերմինն օգտագործում են մեր տարածքներն օտարելու համար: Քարտեզն արդեն կա, սահմանները գծել են, տվել են հիմա այս բոլորն անում են տեսք տալու համար։ Իշխանությունը փորձում է ձեւավորել տոտալիտար համակարգ, տոտալ վերահսկողություն՝ ժողովրդավարության անվան տակ»։

Քոչարյանը նշել է, որ մեր փրկությունն ամբողջ պետական կառույցի պաշտպանական համակարգն է. «Պետք է լինի ազգային փրկության կոմիտե, որտեղ պետք է ներգրավվեն բոլոր մտահոգ ուժերը, լավագույն մասնագետները»։

Շավարշ Քոչարյան սահմանազատում իշխանություններ Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին