f

Անկախ

Եթե համարում ենք, որ գիտնականն ու ուսուցիչը նորմալ կրթություն չեն ստացել, ապա ո՞վ է ստացել


ՀՀ իշխանություններն իրենց ձեռքով կտրում են ծառի այն ճյուղը, որի վրա մեր ապագան պետք է հենվի։ Եթե նախկինում իշխանություններին մեղադրում էինք, որ իրենց շարքերում կիսագրագետ ու կասկածելի անցյալով գործիչներ ունենալով արժեզրկում են կրթության դերը և վատ օրինակ ծառայում աճող սերնդի համար, ապա գործող իշխանությունները, կատարելագործելով նախկինի արատավոր բոլոր ավանդույթները, դեռ մի բան էլ հոխորտում են կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչների վրա՝ նրանց մեղադրելով նորմալ կրթություն չունենալու համար։ 

Հիշեցնենք, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե մարդն ամիսը 75.000 դրամ աշխատավարձով է աշխատում՝ եկեք հասկանանք, թե դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել, ուրիշ բան չի նշանակում: Ընդ որում,  բարձրագույն կրթության մասին չէ միայն խոսքը, այլև՝ մասնագիտական»։

Հայտնի «հատակի փայտ լինի, միայն թե մերոնքական լինի» սկզբունքով կադրային քաղաքականություն վարող  թերուս վարչապետի շուրթերից հնչող այս հայտարարությունը ծիծաղ կառաջացներ, եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ։ 

Եկեք նախ պարզենք, թե ովքեր են Հայաստանում նվազագույն կամ դրան մոտ աշխատավարձով աշխատում։ Այո, մեծամասամբ ուսուցիչներն ու գիտաշխատողները։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ մարդիկ լավ կրթություն չեն ստացել։ Բնականաբար՝ ոչ։ Գիտությունը հասու է միայն ընտրյալներին, միայն կուրսի լավագույնները կարող են ցանկության դեպքում այդ ոլորտ մտնել։ Հայաստանի պարագայում այդ մարդիկ նվիրյալներ են, որոնք հրաժարվում են բարձր վարձատրությամբ աշխատանքի հեռանկարից  և նախընտրում են իրենց սիրելի աշխատանքով զբաղվել՝ գիտությամբ։ Այդ մարդիկ այնքան մրցունակ են, որ հանգիստ կարող են խոստումնալից աշխատանք գտնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան ընկերություններում, բայց նրանք նախընտրում են նվազագույն աշխատվարձով գիտաշխատողի գործը մեր երկրում։

Խոսենք ուսուցիչների մասին։ Ուսուցչի աշխատանքն այնքան է կորցրել իր գրավչությունը, որ մանկավարժական բուհեր դիմում են մեծամասամբ այն դիմորդները, որոնք կասկածում են, որ կարող են այլ բուհ դիմելիս հաղթահարել անցողիկ  շեմը։ Բայց անգամ նրանք չեն ցանկանում դպրոցներում աշխատել, նրանց անհրաժեշտ է դիպլոմը։ Տարեկան հարյուրավոր շրջանավարտներ մանկավարժի որակավորում են ստանում, բայց  դպրոցներում հարյուրավոր թափուր հաստիքներ կան, որոնք ամիսներ ու անգամ տարիներ շարունակ չեն համալրվում։ Պատճառն այն չէ, որ այդ որակավորմամբ մասնագետներ չկան, պարզապես նրանք չեն ցանկանում դպրոցում աշխատել։ Եվ այս պայմաններում  գործող ուսուցիչները նվիրյալներ են։ Նրանք սիմվոլիկ վարձատրությամբ լուռ իրենց գործն են անում՝  անտեսելով փաստը, որ իրենց գործը չի գնահատվում, որ կրթության շղթայում իրենք թույլ օղակն են ու բոլոր խնդիրների ու թերացումների մեղքն իրենց վրա է բարդվում՝ անկախ մեղավորության հանգամանքից, որ ամեն տեղից վեր կեցողը տեղին-անտեղին ուսուցչին մեղադրում է կոռուպցիայի մեջ։ 

Այսքանը քիչ էր, հիմա էլ այդ նույն ուսուցիչների և գիտաշխատողների երեսին վարչապետի մակարդակով շպրտվում է՝ դուք լավ կրթություն չեք ստացել, այլապես այդ աշխատանքը չէիք կատարի։

Արդյոք այս հայտարարությունը պարզապես չիմացության հետևա՞նք էր։ Բնականաբար՝ ոչ։ Այն միտումնավոր քայլ էր, որն ուներ 2 հիմնական նպատակ։ Առաջինը՝ տվյալ օրվա համար մեդիաաղմուկ ապահովել՝ լրահոսում երկրորդ պլան մղելով երկրի համար տվյալ պահին կենսական նշանակություն ունեցող խնդիրները։ Փաշինյանի՝ հանրության զգալի մասի արժանապատվությանն անձնապես դիպչող հայտարարությունից հետո այդ օրն էլ ո՞վ հիշեց, որ ադրբեջանցիներն ինտենսիվորեն ամրանում են ՀՀ-ից օկուպացված տարածքներում, որ սեպտեմբերյան հարձակման ժամանակ 2 օրում 200-ից ավել զոհ ունեցանք և այդչափ շատ զոհերի պատճառներից մեկն այն էր, որ մեր զինվորն առանց զրահաբաճկոնի էր դիմակայում թշնամուն։ Կարճաժամկետ առումով առաքելությունը հաջողությամբ իրականացված է։

Երկարաժամկետ առումով հայտարարությունն ուղղված էր պետության հիմքերը խարխլելուն՝ դիպչել ուսուցչի ու գիտնականի արժանապատվությանը, որ ոլորտը թողնել-չթողնելու երկընտրանքի առջև կանգնածը հեշտությամբ հեռանալու որոշումը կայացնի, որ հիասթափվեն ապագա ընտրյալներն ու շրջանցեն այդ ոլորտները, որ կրթության և գիտության ոլորտում առկա երիտասարդ կադրերի պակասի խնդիրն էլ ավելի սրվի։ Ինչպես գիտենք, կրթությունը և գիտությունը ցանկացած երկրի հիմնասյուներից են։ Իսկ մենք մեր ձեռքով կտրում ենք այդ հիմնասյունը։ Հետևաբար երկարաժամկետ առումով էլ առաքելությունը հաջողությամբ իրագործված է՝ հաշվի առնելով որ դա կայուն իրականացվող պետական քաղաքականության քայլերից մեկն էր միայն։ 

 

էսսե վարչապետ Հայ գիտնականներ ուսուցիչ խմբագրի ընտրանի աշխատավարձ վիրավորանք կրթության որակ Կարծիք Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին