f

Անկախ

Արցախի ռազմական-քաղաքական էլիտան իրեն անհասկանալի է պահում. լրջագույն, օրհասական, ծանր իրավիճակում ենք. Սաղաթելյան


Արցախի ռազմական-քաղաքական էլիտան իրեն պահում է անհասկանալի: Այս  մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ինձ իրոք հետաքրքիր է` Ալեն Սիմոնյանից Արցախի պատվիրակությունը ի՞նչ ակնկալիք ուներ: Խորհրդարանական այդ նույն խմբակցությունները 1.5 տարի է պահանջում են այդ նույն Ալեն Սիմոնյանից, որ Հայաստան- Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրի: Ինքը վախեցել է դա անի, ինքը դա չի արել Ալիեւին դուր գալու համար, ինքը շատ ուղիղ տեքստով դա հայտարարել է, որ Արցախը թողնելու են Ադրբեջանի կազմում, հիմա այդ պատվիրակությունը Ալեն Սիմոնյանից ի՞նչ ակնկալիք ունի, հաջորդ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը նրանց Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է տալու: Էլ ի՞նչ պիտի սրանք ասեն, թող պահանջեն Ազգային ժողովի համատեղ միջխորհրդարանական նիստ: Արցախի ռազմական-քաղաքական էլիտան իրեն պահում է անհասկանալի: Էլի ինչ սրանք պետք է անեն, որ հելնեն, ասեն` հոպ, 130 հազար մարդ, մեր հայրենիքի մի մասին տանում են ցեղասպանության, Արցախը տանում են հայաթափման ու Արցախից չկա էդ ճիչը, ժողովրդական մակարդակով կա, բայց քաղաքական, ռազմական էլիտաների մակարդակով չկա, ու ես ասում եմ, այդ փրկությունը գալու է նաեւ Արցախից, այս գիտակցությունը պետք է Արցախում լինի, չի կարող ուրիշ պարագայում: Մի պահ պատկերացնենք, պայմանական եմ ասում, նոյեմբերի  9-ին 50 հազար մարդ դուրս է գալիս Արցախի Ստեփանակերտի  հրապարակ` հստակ ձեւակերպված պահանջներով, հենց այդ նույն օրը եւս 100 հազաքր մարդ Երեւանում, փոխվում է իրավիճակը, բոլորի խաղաքարտերը խառնվելու են` Նիկոլի, Ալիեւի, Էրդողանի, Արեւմուտքի, որովհետեւ հասկանալու են, որ այստեղ կա ժողովուրդ, ով ուզում է ունենալ պետականություն»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` Արցախցի ժողովրդի կամքը Արայիկ Հարությունյանը չի արտահայտում, արցախցին իր ինքնորոշման համար պայքարում է 30 տարի, նա ձեռք է բերել իր պատմական հայրենիքում ինքնորոշման, ազատ ապրելու իրավունք:

«Հիմա ինչ է կատարվում, մի խելագար պետք է որոշի այս 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը ու Արցախում, Հայաստանում պետք է լռեն, ով է հետո սրա տակից դուրս գալու: Արցախում կա մի տեսակետ, որ ասում ես խոսացեք, ասում են` փող չեն տա, գլուխը պատով կտա փող չի տա, Նիկոլը դա իր հոր տնից չի բերել»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ԱԺ-ում Արցախի հարցով իրենց բոլոր նախաձեռնությունները տապալվել են իշխանությունների կողմից, խաբել են բոլոր հարցերում, իսկ հիմա բացահայտ են ասում:

«Լրջագույն, օրհասական ծանր իրավիճակում ենք, ցանկացած հիմնավորում անհիմն է, ու դավաճանություն է մեր անցյալի, մեր տղերքի, մեր ապագայի, մեր սերունդների հանդեպ: Պետք է մեկ ճակատով` ընդդիմություն,  նախկին, ներկա դուրս գան, որովհետեւ  այլ տարբերակ չկա, սա է իրականությունը»,- հավելեց նա:

 

Իշխան Սաղաթելյան Արցախ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին