f

Անկախ

Ռուսաստանի նավթային եկամուտները սեպտեմբերին կրճատվել են 3,2 մլրդ դոլարով


Սեպտեմբերին Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատվել են 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 15,3 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցը։ Գրում է Gazeta.ru-ն։

Սեպտեմբերին ռուսական նավթի արտահանումը նվազել է օրական 230 հազար բարելով՝ հասնելով 7,5 միլիոն բարելի, իսկ Եվրամիություն (ԵՄ) մատակարարումները օգոստոսի համեմատ նվազել են օրական 390 հազար բարելով։

ՄԷԳ-ում հավելել են, որ Ռուսաստանից նավթի սահմանափակումների ներդրումից հետո մատակարարումները կարող են էլ ավելի կրճատվել։

 Հոկտեմբերի 12-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը հայտարարել է, որ Ռուսաստանում նավթի արդյունահանման ժամանակավոր անկում կարող է տեղի ունենալ՝ կապված արևմտյան երկրների սահմանափակումների հետ։ Նրա խոսքով, 2023 թվականին փոքր ծավալների անկում պետք է սպասել՝ շուրջ 5 տոկոս։

Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+-ի երկրների որոշումը։ Նա ընդգծել է, որ «սա ոչ թե Ռուսաստանի ինչ-որ հաղթանակ է», այլ «առողջ բանականության հաղթանակ»։ Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է փոխադարձ հարգալից հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ, դրանք հիմնված են փոխադարձ վստահության և շահի վրա, ինչը թույլ է տալիս այդ երկրների ղեկավարներին քննարկել «ամենակրիտիկական պահերը»։

Աշխարհում Ռուսաստան նավթային եկամուտ կրճատում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին