Արևմտյան կառավարությունները միջոցներ են մշակում բնակչության շրջանում խուճապը կանխելու համար՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ենթադրյալ օգտագործման դեպքում: Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ հղում անելով արեւմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյային։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրատարակության համաձայն՝ միջոցառումների ցանկն ուղղված է լինելու խանութներում և դեղատներում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների շտապ գնումը կանխելուն։ Իշխանությունները նախատեսում են նաև հրատարակել բրոշյուրներ՝ ցուցումներով, թե ինչ անել միջուկային հարվածի դեպքում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը բացասաբար էր գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Փարիզը միջուկային հարվածով չի պատասխանի մարտավարական միջուկային զենքով Ուկրաինայի վրա հնարավոր հարձակմանը։ Նրա խոսքով՝ Հինգերորդ հանրապետության ղեկավարը «բացահայտեց խաղաքարտերը՝ խոսելով իր պետության միջուկային դոկտրինի սահմանների մասին։