f

Անկախ

Կարեն Տոնականյան․ «Նպատակս աշխարհի գոտին նվաճելն է»


Վերջերս Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 62 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, մենամարտի ընթացքում ակնհայտ առավելություն ունենալով և 4-րդ ռաունդում մրցակցին՝ ռուս Եգոր Ֆրոլցովին նոկաուտի ենթարկելով՝ գեղեցիկ հաղթանակ տոնեց   Կարեն Տոնականյանը։ Սա հայազգի բռնցքամարտիկի 3-րդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։
Անկախի հետ զրույցում Կարենը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք տպավորիչ մենամարտ անցկացնելու և նկատելի առավելությամբ հաղթելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստական շրջանն անցել եմ Վլադիկավկազում։  Ինտենսիվ մարզումներով հագեցած 45-օրյա փուլ եմ անցել՝  «Արիանա» բռնցքամարտի ակումբում Վիտալի Սլանովի և Ալան Չեխոևի գլխավորությամբ։
Մոսկվա մեկնել եմ լավ տրամադրությամբ, քանի որ հաջող նախապատրաստական շրջան էի անցել, վստահ էի իմ ուժերին։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։


-Ռինգում ոչ մի հնարավորություն չտվեցիք մրցակցին՝ հենց մեկնարկից կարծես վճռելով ելքը։ Նախապես հասցրե՞լ էիք ծանոթանալ Եգոր Ֆրոլցովի ուժեղ և թույլ կողմերին․ վերջինս ոչ մի պարտություն չուներ, մինչ Ձեզ հետ մենամատը։
-Կապված պատերազմական իրավիճակի հետ՝ մրցակիցս մի քանի անգամ փոխվեց։ Միայն մենամարտից  4 օր առաջ իմացա, թե ում հետ եմ մենամատելու։
Մենամարտս սկսեցի շատ ակտիվ՝ հենց սկզբից փորձելով «ճնշել»  մրցակցիս։   Փոքր- ինչ անհարմար կեցվածքով մարզիկ էր, բայց դա ինձ չխանգարեց։ 4 ռաունդի ընթացքում վերջնական հարվածը հասցրի, որով և նոկաուտի ենթարկեցի մրցակցիս։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ 
-Սա իմ 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։
Այս հաղթանակով ևս մեկ քայլ կատարեցի իմ նպատակին՝ աշխարհի գոտուն հասնելու համար։ Շատ կարևոր է, որ իմ քաշային կարգում բորելավեցի դիրքերս վարկանիշային աղյուսակում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակում եմ մարզումներս։ Մարզիչներիս և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ կքննարկենք և կորոշենք, թե երբ և որտեղ կկայանա հաջորդ մենամարտս։

Կարեն Տոնականյան Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին