f

Անկախ

Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով  հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Առաջին փուլն անցկացվում է դպրոցում, որին կարող է մասնակցել ցանկացած սովորող՝ այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլի արդյունքները չեն բողոքարկվում:

Երկրորդ փուլն անցկացվում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին: Հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Օլիմպիադայի երկրորդ փուլի աշխատանքների արդյունքների  բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:

Նշենք նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն անցկացվում է տեսական և գործնական փուլերով:

Երրորդ փուլն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում 2023 թ. փետրվարի 17-ից մինչև մայիսի 15-ը: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Օլիմպիադայի երրորդ փուլի աշխատանքների արդյունքների  բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին:  Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:

«Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերն անցկացվում են տեսական և գործնական, իսկ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ երկու տեսական փուլերով:

Դպրոցական օլիմպիադային մասնակցող աշակերտների անվանացուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին