ԱՊՀ գագաթնաժողովում կքննարկվեն հումանիտար գործընկերության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության ասպեկտներ։
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Պետությունների ղեկավարները նախ նեղ կազմով քննարկում կանցկացնեն, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գործադիր կոմիտեի նախագահ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։