f

Անկախ

Եռամսյա հավաքների ժամկետների կրճատումը լավ է, բայց... փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին


Ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացման ու պահեստազորայինների հավաքների ժամկետների կրճատման հարցերին։

Եռամսյա հավաքների ժամկետները կրճատելու և դրա ձևաչափը փոխելու կառավարության մտադրությունն արդարացված է քաղաքացիների սոցիալական հարցերի լուծման և ընդհանրապես պահեստազորայինների գիտելիքների ու հմտությունների կատարելագործման տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը։

Հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ցանկանում են Հայաստանում պահեստազորայինների եռամսյա հավաքների ժամկետները նվազեցնել-դարձնել 25 օր, բայց ավելացնել մասնակիցների թիվը։ Համապատասխան օրենքն ընդունվելու դեպքում հավաքները պարտադիր կդառնան զինապարտ բոլոր քաղաքացիների համար։

Ներսիսյանի խոսքով, եռամսյա հավաքներն արդյունավետ չեն նախ այն պատճառով, որ պահեստազորայիններին բավական երկար ժամանակով կտրում են իրենց սոցիալական և մասնագիտական գործունեությունից։ Արդյունքում դա բացասաբար է անդրադառնում թե՛ նրանց, թե՛ գործատուների, թե՛ պետության հետ առնչություն ունեցող մնացած բաղադրիչների վրա։

«Տնտեսական զարգացման, սոցիալական և նույնիսկ ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից եռամսյա հավաքներն ամենևին էլ լավագույն լուծումը չեն։ Հիմա նշված ժամանակահատվածը կրճատելով՝ հնարավոր կլինի կրճատել այդ ջրբաժանը»,- ասում է մեր զրուցակիցը։

 

Ներսիսյանը համոզված է, որ բանակում ծառայած անձի համար հետագա մարտական հերթապահության համար նախատեսված պատրաստության ժամկետը բավարար է։ Իդեալական զինվոր, իհարկե, նա չի դառնա, բայց նվազագույն գիտելիքներ կստանա։

Սակայն կառավարության գործողություններում շատ բան անհասկանալի է։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նախարարների կաբինետն այս և այլ որոշումները պարզաբանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկությամբ, սակայն ինքը կցանկանար կառավարությունից լսել, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ բանակ։ Ցանկությունն ամեն կերպ պետք է ողջունել, այդ ամենը շատ լավ է, բայց արժե հստակ սահմանում տալ, հետո նոր անել հետագա քայլերը:

«Պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է արհեստվարժ զինվորների ու սպայակազմի առկայություն, ինչպես նաև ժամանակակից սպառազինություն»,– ասաց Ներսիսյանը։

Ըստ նրա` զինվորական անձնակազմի ատեստավորումը, ինչին հաջորդելու է աշխատավարձի բարձրացումը, սոցիալական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա, բայց միայն այդ միջոցառումները բավարար չեն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։ Խնդիրն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է իրականացվելու ատեստավորումը և այդ դեպքում ինչ չափանիշներ են հաշվի առնվելու։

եռամսյա հավաքներ հայոց բանակ Հայաստան Նարեկ Ներսիսյան խմբագրի ընտրանի

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին