f

Անկախ

ԵԽԽՎ-ն բանաձև է պատրաստել ՌԴ-ում ռեժիմն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ և առաջարկում է Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մշակել է ՌԴ իշխանություններին ահաբեկչական ռեժիմ ճանաչելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երկրի անդամակցությունն անօրինական դարձնելու մասին բանաձևի տեքստը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վեհաժողովի այսօրվա նիստում քննարկվել է փաստաթղթի բովանդակությունը, բանավեճի ընթացքում տեքստում կատարվել է շուրջ 14 փոփոխություն։ Նիստն ընթացել է ուղիղ հեռարձակմամբ։ Փոփոխություններից մեկը ռուսական ռեժիմին վերաբերող ձևակերպման մասին է։ Առաջին տարբերակում ձևակերպումը եղել է «Ռուսաստանի Դաշնության ռեժիմը», փոփոխությունից հետո փաստաթղթում մնացել է «այս պահին իշխանության մեջ գտնվող ռուսական ռեժիմը» ձևակերպմամբ։

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել հանդիպման մասնակիցների ճնշող մեծամասնությունը։ Դատելով փորձագետների մեկնաբանություններից՝ սա կարելի է համարել առաջին քայլը Ռուսաստանը որպես ահաբեկչությանն աջակցող երկիր ճանաչման ճանապարհին։

ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական հանցագործությունները և պատերազմի օրենքների ու սովորույթների խախտումները հետաքննելու համար։

ԵԽԽՎ պատգամավոր, լիտվացի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսը նաև կոչ է արել Վեհաժողովին անել հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի տարածք բռնի ուժով տեղափոխված խաղաղ բնակիչներին Ուկրաինա վերադարձնելու համար։ 
 

ԵԽԽՎ Ռուսաստան Աշխարհում ահաբեկչական պետություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին