f

Անկախ

«Հրապարակ». Հրայր Հակոբյանը վճռական է տրամադրված


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերսանդիկ եւ Հրայր Հակոբյանների 20-21 տարվա ոդիսականը մեկնարկել է 2001 թվականին, երբ Շամպայն-գինիների գործարանի սեփականատեր եղբայրներն Աբովյան 10 հասցեում գտնվող 124.52 քմ բնակելի տունն են ձեռք բերել: Այդ պահին տունը պատմամշակութային հուշարձան էր, որը վերափոխելու իրավունք ոչ ոք չուներ, բայց ընդամենը 1 տարի հետո տունն ընդգրկվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում եւ հանվել հուշարձանների ցանկից, որպեսզի տրամադրվի սիրիահայ Ավետիս Կարագուլյանին՝ Լեւոն Սարգսյանի ընկերոջը։

Նա Երեւանի կենտրոնում երկարաժամկետ կառուցապատում սկսելու ծրագիր ուներ, որը մինչ օրս ավարտված չէ։ Թեեւ օրենքն ասում է` եթե 12 տարում ծրագիրը չի իրականացվել, պետք է չեղարկվի:

Ծրագիրը չի իրականացվել, սակայն տնազուրկ դարձած բազմաթիվ ընտանիքներ 20 եւ ավելի տարի մաշում են դատարանների դռներին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։

Նրանցից ոմանք այլեւս ողջ չեն, ինչպես Վերսանդիկ Հակոբյանը, բայց շատերը շարունակում են պայքարը, ինչպես Հրայր Հակոբյանը եւ Վերսանդիկ Հակոբյանի ընտանիքը, ովքեր 2019 թվականին հաղթել են Եվրոպական դատարանում։

ՄԻԵԴ-ը նրանց 20 տարվա զրկանքների դիմաց 259 հազար եվրո փոխհատուցում է սահմանել եւ արձանագրել է իրավունքների կոպիտ ոտնահարումը։ Սակայն գումարը գույքի դիմաց չէ, այլ կրած բարոյական վնասների փոխհատուցումն է: Շարունակությունը՝ խախտված իրավունքների վերականգնումը՝ գույքը վերադարձնելու ճանապարհով, պետք է իրականացվի արդեն Հայաստանում։ Այս ընթացքում Հայաստանում իշխանություն է փոխվել, եւ Ավետիս Կարագուլյանն ու նրան հովանավորողները, թվում է, այլեւս մեծ ազդեցություն չունեն դատարանների վրա, բայց ուղիղ 3 տարի է՝ ՀՀ դատական համակարգը չի կատարում ՄԻԵԴ որոշումը։

Հրայր Հակոբյանը եւ մյուս ընտանիքները որոշել են օրենքով սահմանված բոլոր միջոցներով հասնել այն բանին, որ իրենց իրավունքները վերականգնվեն, իսկ 20 տարի առաջ խլված գույքը վերադարձվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հրայր Հակոբյան Հյուսիսային պողոտա ՄԻԵԴ Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին