f

Անկախ

ԱՄՆ-ի կողմից ՍԱ-ին զենքի վաճառքը դադարեցնելը կարող է օգուտ բերել թե՛ ՌԴ-ին, թե՛ ՉԺՀ-ին


Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Սմիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելը կարող է օգուտ բերել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Չինաստանին։

Կոնգրեսականը նշել է, որ, թեեւ Միացյալ Նահանգները լարել է հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, սպառազինությունների գործարքի սառեցումը անորոշություն կստեղծի երկու երկրների միջեւ:

«Դուք կտեսնեք, թե ինչպես է Սաուդյան Արաբիան ավելի ու ավելի շրջվում դեպի Ռուսաստան եւ Չինաստան։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա մեր շահերի վրա», -CNN-ին տված հարցազրույցում ասել է Սմիթը:

Սմիթը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Սաուդյան Արաբիայի վրա այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումները՝ հավելելով, որ զենքի վաճառքի դադարեցումը թույլ կտա Սաուդյան Արաբիային ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։

«Կարծում եմ, որ Պուտինը կարող է ավելի մոտ դաշնակից ունենալ Ուկրաինայի դեմ պայքարում։ Չինաստանն ավելի մեծ մուտք կունենա Մերձավոր Արեւելք. եւ լուրջ խնդիրներ կառաջանան։ Եվ այսքանից հետո, արդյո՞ք Սաուդյան Արաբիան ավելի լավ համաշխարհային խաղացող կդառնա», - ընդգծել է սենատորը։

Ավելի վաղ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը եւ պատգամավոր Ռո Հաննան (Կալիֆորնիա) ներկայացրել էին օրինագիծ, որը մեկ տարով կդադարեցնի ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը:

Օրենսդիրների առաջարկած նախագիծը պատասխան էր նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու OPEC + որոշմանը:

Վերջերս Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը նույնպես կոչ էր արել սառեցնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ ասելով, որ նավթի արդյունահանումը կրճատելու երկրի որոշումը մեծապես օգուտ կբերի Ռուսաստանին:

Ադամ Սմիթ ԱՄՆ կոնգրես Սաուդյան Արաբիա ԱՄՆ Աշխարհում խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին