f

Անկախ

Գագիկ Ծառուկյանի փեսան ներկայացել է Դատախազություն․ 2018–ին նրա ունեցած գումարը կազմել է կես միլիոն դոլար և մոտ 1.5 մլրդ դրամ, իսկ անշարժ գույք չի հայտարարագրել


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից․ «Կարապետ Գուլոյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, ներկայացել է դատախազություն, ստացել նյութերը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտոնական հայտարարությունների տեղեկագրի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու փեսան հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

 

Թե որ գույքի կամ գույքերի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։

2018 թվականի հայտարարագրով, երբ Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզպետն էր, հայտարարագրել է 24 մլն 960 հզր դրամի արժեթուղթ, իսկ որպես գումար հայտարարագրել է 1 մլրդ 400 մլն դրամ, ավելի քան կես միլիոն` 548 հզր դոլար, իսկ տարեկան աշխատավարձը որպես մարզպետ, կազմել է 4 մլն 700 հզր դրամ։
Կինը՝ Ռոզա Ծառուկյանը, 2017–ին հայտարարագրել է 17 մլն դրամ և 44 հզր դոլար։

Փաստացի, Գագիկ Ծառուկյանի փեսան ու դուստրը շարժական կամ անշարժ գույք չեն հայտարարագրել։

Գագիկ Ծառուկյան Դատախազություն Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին