f

Անկախ

Քանի դեռ բոլորս միասին ոտքի չենք կանգնում Երկիր ունենալու, իսկ հետո էլ Լավ Երկիր ունենալու համար՝ պրոբլեմները միայն ավելանալու են:


Մի օր «Փեթակի» ժողովուրդն է ոտքի կանգնում պաշտպանելու սեփական բիզնեսը, մի օր ուսանողներն են ոտքի կանգնում՝ պաշտպանելու սեփական բուհը, մի օր, մի շենքի բնակիչներ են ոտքի կանգնում՝ շենքի մոտակայքում ապօրինի կառուցապատման դեմ, մի օր վարորդները՝ ԱՊՊԱ-յի թանկացման դեմ, մի օր մի այլ խումբ՝ բարձրաձայնելու մի այլ խնդիր և այսպես շարունակ:

Տարբեր օրեր, տարբեր խմբեր, տարբեր խնդիրներ, տարբեր լուծումներ:

Բողոքողների և ոտքի կանգնողների, սեփական իրավունքները պաշտպանողների դեմ, իհարկե, ոչինչ չունեմ՝ չեմ էլ կարող ունենալ: ՀԱՏՈՒԿ չնշեցի անհետ կորած կամ գերեվարված տղաների ծնողների և հարազատների բողոքի ձայնի մասին, որ հարցը կենցաղային խնդիրների հետ նույն հարթությունում չլինի, հիմա էլ նշում եմ, պարզապես, որ ավելի պատկերավոր լինի, թե ինչու ՉԵՄ էլ կարող բողոքողների կամ ձայն բարձրացնողների դեմ բան ունենալ:

Բայց, քանի դեռ ամենքն իր խնդրով է ոտքի կանգնում, քանի դեռ բոլորս միասին ոտքի չենք կանգնում Երկիր ունենալու, իսկ հետո էլ Լավ Երկիր ունենալու համար՝ պրոբլեմները միայն ավելանալու են: Շատ ավելի շատ են ոտնահարվելու առանձին խմբերի առանձին իրավունքներ, շատ ավելի շատ են լինելու առանձին խմբերով բողոքողներն ու դժգոհողները:

Հ.Գ. Քանի դեռ Երկիր ունենալու երշխիք տվող չկա, քանի ավելի Լավ Երկիր ունենալու բանաձևող չկա, քանի քաղաքական օրակարկում այսօրվա իրավիճակի մեղավորության «նախկին-ներկա» դիսկուրսն է, Երկիր ունենալու և ապագայի օրակարգ չենք էլ ունենալու:

Բաբկեն Պիպոյան ՖԲ Գրառում բողոքի ցույցեր Հայաստան խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին