f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի խնամու եղբորորդին, հայտնի ճանապարհաշինարարն ու արցախյան ընկերությունը․ ովքե՞ր են կառուցում Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը․ «Հետք»


«Հետք»–ը գրում է, որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը 33,8 կմ է, որից 11,8 կմ-ն ՀՀ տարածքում է: Վերջինս սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ, որն անցնում է Հագարի գետով: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը: Երկրորդը Քաշաթաղի (Լաչինի) շրջանով անցնող միջանցքային հատվածն է, որը մոտ 8 կմ է: Այն սկսվում է պետական սահմանից՝ Հագարի գետի կամրջից եւ ավարտվում նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծում: Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածն էլ 14 կմ է. այն սկսվում է Լաչինի շրջանի հետ սահմանագծից ու ավարտվում Տասը Վերստ գյուղի մոտ՝ կրկին միանալով Մ-12 մայրուղուն:

Ինչպես հայտնի է, Հագարիի կամրջից մինչեւ Տասը Վերստ ձգվող 22 կմ-ոց ճանապարհը կառուցել է ադրբեջանական կողմը, եւ արդեն այս օգոստոսից Հայաստան-Արցախ երթեւեկությունը կազմակերպվում է այդ ճանապարհով: Մյուս կողմից, քանի որ ՀՀ տարածքում գտնվող 11,8 կմ-ոց հատվածը (ներքեւի քարտեզում՝ կարմիր սլաքներով) դեռ կառուցման փուլում է, գործում է ժամանակավոր երթուղի (սրա համար հայկական կողմը հապճեպ ժամանակավոր ճանապարհ կառուցեց. քարտեզում՝ կապույտ սլաքներով), որն սկսվում է Հագարի գետի կամրջից ու ադրբեջանցիներին հանձնված Աղավնո գյուղից ուղիղ գծով շուրջ 1,5 կմ հեռավորության վրա միանում Մ-12 ճանապարհին (կանաչ սլաքներով) եւ ապա հասնում Տեղ գյուղ: Երբ Հայաստանն ավարտի 11,8 կմ-ոց հատվածի շինարարությունը, ինչը նախատեսված է 2023 թ. գարնանը, ժամանակավոր երթուղին կփակվի: Բանն այն է, որ ժամանակավոր երթուղու 7,2 կմ-ն անցնում է ադրբեջանցիներին հանձնված տարածքով, սակայն մինչեւ 2023-ի գարուն կվերահսկվի հայ իրավապահների եւ ռուս խաղաղապահների կողմից:

 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) տեղեկացել ենք, որ 11,8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը բաժանված է 3 տեղամասի, եւ այստեղ աշխատում է 3 շինարարական կազմակերպություն: Վերջիններս հաղթող են ճանաչվել հրատապ բաց մրցույթի շրջանակներում:

Նախկին պատգամավորի եղբորորդին կկառուցի Տեղ-Կոռնիձոր հատվածը
Մ-12-ից (Տեղ գյուղի բնակելի հատվածի վերջնամասից) սկսվող ճանապարհի առաջին 4 կմ-ն կառուցում է «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն: Այսինքն՝ խոսքը Տեղ-Կոռնիձոր հատվածի մասին է: ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանն ու ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Բադալյանը համապատասխան պայմանագիրը կնքել են այս տարվա օգոստոսի 24-ին: Պայմանագրի գինը 1.080.000.000 դրամ է, որից 180.000.000 դրամն ԱԱՀ-ն է: Այս տարի նախատեսվում է իրականացնել 355 մլն դրամի աշխատանք, իսկ մնացածը՝ եկող տարի:

Քանի որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը մինչ այս էլ ասֆալտապատ էր (որակին չենք անդրադառնում), պայմանագրով նախատեսված է քանդել եղած ծածկը, փոխարենը երթեւեկելի հատվածում 10 սմ հաստությամբ ավազակոպիճ լցնել, դրա վրա՝ 20 սմ-ոց խճավազային հիմք, ապա 16 սմ հաստությամբ ասֆալտ անել: 2022 թ. աշխատանքները նկարագրող փաստաթղթից հետեւում է, որ ասֆալտապատումը կարվի 2023-ին:

Շինաշխատանքների երաշխիքային ժամկետը 3 տարի է, այսինքն՝ ճանապարհը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո 3 տարվա ընթացքում եթե թերություններ ի հայտ եկան, «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն պարտավոր է ՏԿԵՆ-ի սահմանած ողջամիտ ժամկետում վերացնել դրանք իր հաշվին:

Երեւանյան «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն ճանապարհաշինության ոլորտում նորեկ չէ: Ընկերությունը հիմնադրվել է 2011-ին երեւանցի Արմեն Գագիկի Բադալյանի կողմից, ով նաեւ տնօրենն է: Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբոր որդին է: Ա. Բադալյանին են պատկանում նաեւ շինարարական ոլորտի «Ա.Ա.Բ. Պրոեկտ», «Ֆանտոմ Գրուպ», «Բեկոր», «Վարանդա», «Նոր-Հենդ», «Նաիրի եւ Ռոզա», «Ինֆրարոուդ» ՍՊԸ-ները:  

5 կմ երկարությամբ երկրորդ տեղամասը կկառուցի արցախյան ընկերությունը
Նոր ճանապարհի երկրորդ հատվածը կառուցում է «Քարավան» ՍՊԸ-ն: Խոսքը Կոռնիձորից դեպի պետական սահման ձգվող 5 կմ-ոց տեղամասի մասին է: ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Ա. Երիցյանն ու «Քարավանի» տնօրեն Հակոբ Հակոբյանը պայմանագիրը կնքել են այս տարվա օգոստոսի 24-ին: Պայմանագրի արժեքը 3.550.000.000 դրամ է, որից 592 մլն-ը ԱԱՀ-ն է: Այս տարի նախատեսված է կատարել 2,3 մլրդ դրամի աշխատանք:

Ինչպես Տեղ-Կոռնիձոր տեղամասում, այս հատվածի երթեւեկելի մասը եւս կունենա 16 սմ-ոց ասֆալտի շերտ, որի տակ կլինի 20 սմ խճավազային հիմք եւ 10 սմ ավազակոպիճ: Քանի որ «Քարավանի» կողմից կառուցվող հատվածում նախկինում ասֆալտապատ ճանապարհ չի եղել, հին ասֆալտ քանդելու խնդիր չկա: Այս տարի նախատեսվող աշխատանքները սահմանող համաձայնագրից բխում է, որ ասֆալտապատումն արվելու է եկող տարի: Շինաշխատանքների երաշխիքային ժամկետը ճանապարհը պատվիրատուի ընդունելուց հետո 3 տարի է:

«Քարավան» ՍՊԸ-ն արցախյան ընկերություն է, հիմնադրվել է 2002 թ. Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում: Հիմնադիրն ու տնօրենը Հակոբ Հակոբյանն է, ով Եղեգնաձորից է, բայց երկար ժամանակ գործունեություն է ծավալում Արցախում: Ընդհանրապես, «Քարավանը» ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում ճանապարհաշինական ոլորտի ամենաակտիվ ընկերություններից է:

Հ. Հակոբյանը մասնակցություն ունի նաեւ Ջերմուկի ««Օլիմպիա» առողջարան», Ստեփանակերտի «Արմ-Ագրո», «Թարթառ Էներջի Ինվեստ» ՍՊԸ-ներում,  «Գառնի Գրուպ» ՓԲԸ-ում:

Հայտնի ճանապարհաշինարարը կկառուցի 2,8 կմ-ոց հատվածը
Երրորդ տեղամասը, որի երկարությունը 2,8 կմ է եւ ավարտվելու է Հագարի գետի վրա կառուցված սահմանային կամրջի մոտ, կառուցելու է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գրանցված «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Ի տարբերություն վերը նշված երկու շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհի» հետ պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների armeps.am կայքում տեղադրված չէ: Այդուհանդերձ, ՏԿԵՆ-ը «Հետքին» փոխանցել է, որ հենց «Ճանապարհ» ՍՊԸ-ն է երրորդ շինարարը:

Օգոստոսի 24-ին կառավարությունը հայտնեց, որ 11,8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման նպատակով գումար է հատկացվել ՏԿԵՆ-ին: Ըստ այդմ՝ 2022 թ. իրականացվելիք շինաշխատանքների, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում էր հատկացնել 5.551.808.100 դրամ, որից 5.463.772.110-ը՝ շինաշխատանքների համար, 54.052.443-ը՝ տեխնիկական հսկողության համար, իսկ 33.983.547-ը՝ հեղինակային հսկողության համար։

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին