f

Անկախ

«Ժողովուրդ». Առանց ինտրիգների և սուր քննադատության. «Սուպերքաղաքապետի» «վախվորած» ներկայացումը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վստահաբար կարելի է պնդել, որ Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանի մոնոներկայացումը բավական շեղվել է նախնական սցենարից: Ներկայացման նախնական անսոնսից, որ բավական անհանգստացրել էր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներին, բայց փոխարենը մեծ ինտրիգ առաջացրել հասարակության մոտ, բուն ներկայացման մեջ միայն Մարությանի ձեռքի արկղն էր մնացել, ինչն էլ գրկած բեմ է մտնում, ակնդետ նայում իր իսկ՝ քաղաքապետի երդմնակալության օրն արված լուսանկարին ու բացականչում՝ անասուն էլի:

«Սուպերքաղաքապետի» մոններկայացման մեջ սուր անկյուններ, կոնկերտ, թիրախային ու հետաքրքիր քննադատություն չկար: Մարությանն, ասես, շառից-փորձանքից հեռու տարբերակն ընտրելով, զգուշացել էր՝ իշխանական որևէ տեսակի մահակ չիջնի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ նա իր ներկայացման մեջ մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն օգտագործել:

 

 

Բայց նախկին քաղաքապետը, ըստ երևույթին, վախեցել կամ կաշկանդվել է նման քայլի գնալ ու բավարարվել է սոսկ՝ ներկայացման մեջ կեղծ voicer տեղադրելով: Բեմադրության մեջ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, թե՛ կառավարական կաբինետի ներկայացուցիչների, թե՛ ԱԺ պատգամավորներից որևէ մեկի, ու թե՛ անգամ Էդմոն Մարուքյանի մասին թթու խոսք, սուր քննադատություն կամ սարկազմ չկար: Հանդիսատեսն անատամ այս ներկայցաման մեջ ոչ միայն ինտրիգ, այլ տողատակեր կամ ենթատեքստեր չի կարող տեսել կամ գտնել. դրանք պարզապես բացակայում են:

Եթե կարճ բնութագրելու լինենք Մարությանի մոնոներկայացումը, ապա, միանշանակ, ինտրիգների սպաումով տոմս գնող հանդիսատեսի հույսերը չեն արդարանալու. այնտեղ բացի «թեթևի մեջ» խայթոցները՝ թե՛ նախկիններին, թե՛ նորերին, ուրիշ ոչինչ կա: Սա, ավելի շատ, ինքնամաքրման ակտի նմանվող բեմադրություն է, որտեղ Մարությանն ինչքան հնարավոր է փորձում էր իր իսկ սահմանած սպիտակ քողի ներքո հանդես գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայկ Մարության ներկայացում Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին