f

Անկախ

Իշխանությունը զավթում է բոլոր կառույցները. Ավետիք Իշխանյան


Sputnik Արմենիան ԲԴԽ և ԿԸՀ նախագահների ընտրությունների մասին զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Հայաստանը ավտորիտար համակարգից հետո անցում կատարեց դեպի հեղափոխաբռնապետական համակարգի, և այն անկախ կառույցները, որոնք Հայաստանում մի քանի տարի առաջ քայլ առ քայլ զարգանում էին, ջախջախվեցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ ու ԿԸՀ նորընտիր նախագահներին։

«Ամեն ինչ գնում է տոտալ բռնապետության հաստատման։ Իշխանությունը զավթում է բոլոր կառույցները, դա է վկայում այն, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը տալիս են մի անձնավորության, որը կարելի է ասել աղոթում էր վարչապետի նկարի առջև», -ասում է նա ու հավելում՝ ԿԸՀ նախագահի պաշտոնն էլ տրվել է մի անձնավորության, որը վարչապետի «մարդն» է դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատելու տարիներից։

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս գործընթացը տանում է Հայաստանի վերացմանը. «Սա կբերի նրան, որ մեծագույն տարածքային կորուստներից հետո մենք կունենանք մի խամաճիկ իշխանություն, որի հովանավորը կլինի Թուրքիան և Ադրբեջանը»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ համոզված է, որ այս գործընթացի շարունակականության դեպքում Հայաստանը շուտով կդառնա Սովետական Միություն, կոմկուսի դերն էլ կստանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Այն պաշտոնները, որոնք իրենց բնույթով պետք է լինեն ապակուսակցական, կուսակցականացվում են։ Սա պարզապես Հայաստանի սովետականացումն է, հերթական քայլը` ՔՊ–ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրայի հաստատման ուղղությամբ»,– նշում է պատգամավորը։

 

Այն, որ Ազգային ժողովում ՔՊ-ի առաջադրած թեկնածուներն ընտրվում են միայն մեծամասնական-իշխանական խմբակցության ձայներով, իշխող կուսակցությունը բացատրում է՝ մեղադրելով ընդդիմադիրներին. նրանք ո՛չ ներկայանում են նիստերին, ո՛չ էլ թեկնածու են առաջադրում։

«Հայաստան» դաշինքի պատգամավորը նշում է` իրենց ներկայությունը ոչինչ չէր փոխի։

«Դուք կարծում եք, որ եթե 35 ընդդիմադիր լիներ ԱԺ-ում, Կարեն Անդրեասյանը կամ Վահագն Հովակիմյանը չէի՞ն ընտրվելու։ Իհարկե, ընտրվելու էին։ Իրենք մեծամասնություն են։ Իրենք Հայաստանի ներսում վարվում են այնպես, ինչպես ցանկանում են»։

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները խայտառակ պարտություն են կրում արտաքին քաղաքականության ճակատում ու կարծում է, որ այդ ամենը փորձում են կոմպենսացնել որոշ գերատեսչությունների քաղաքականացմամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, իսկ մեկ օր անց դարձավ այդ կառույցի ղեկավարը։

Ազգային ժողովն էլ արտահերթ նիստում ընտրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագահ ընտրվեց ՔՊ–ից շտապ դուրս եկած պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Ավետիք Իշխանյան ԿԸՀ ԲԴԽ Արթուր Խաչատրյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին