ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Անկախին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երեւում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով: