f

Անկախ

Գուցե պատճառն իրենց մեջ պետք է փնտրել. Ոնց կարելի է ասել՝ ես 9-րց դասարանից վերեւ չգիտեմ. ԳԹԿ խոսնակը՝ ուսուցիչներին


Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերը բարդ լինել չեն կարող, դրանք համապատասխանում են դպրոցական հանրակրթական այն ծրագրին, որն ուսուցիչը դասավանդում է դպրոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, թե կամավոր ատեստավորման թեստերը շատ բարդ ու խրթին են, չեն համապատասխանում տվյալ շրջանակին:

«Նախ, այնքան էլ պարզ չի, թե կոնկրետ ինչից է ուսուցիչների դժգոհությունը, բայց թեստերը կազմվում են բացառապես դպրոցական ծրագրի սահմաններում:

Անցյալ տարի, օրինակ, դժգոհություններ են եղել, հիմնական դպրոցի ուսուցիչներից բողոքել են, որ թեստերում նաեւ ավագ դպրոցի ծրագրից են նյութեր ընդգրկված, ինչն անհեթեթ դժգոհություն է, որովհետեւ ուսուցիչը պետք է տիրապետի դպրոցական ամբողջ դասընթացին: Ոնց կարելի է ասել՝ ես 9-րց դասարանից վերեւ չգիտեմ:

Բայց կոնկրետ այս դեպքում ես չեմ կարող ասել, թե այս տարվա իրենց դժգոհություններն ինչին են վերաբերում: Ամեն դեպքում, իրենց ստացած միավորից դժգոհ ուսուցիչները  բողոքարկման դիմում են ներկայացրել եւ այս պահին մեզ մոտ բողոքարկման նիստ է»,-ասաց խոսնակը:

Նա տեղեկացրեց, որ կոնկրետ ֆիզիկայից և մաթեմատիկայից բողոքարկողներ չկան, այսինքն բոլորը համաձայն են այն միավորի հետ, որը ստացել են. «Հայոց լեզվի դեպքում անհեթեթ ձեւակերպումներ կան, որ նայում ու ուղղակի շիվարում ես: Չես կարողանում պատկերացնել նման հայոց լեզվի ուսուցչին դասարանում: Ամեն դեպքում այդ մարդիկ եկել են ատեստավորում անցնելու եւ դժգոհ են իրենց ստացած գնահատականից: Այսօր բողոքարկման հանձնաժողովի նիստը կավարտվի, արդյուքները վաղը կհրապարակվեն, դրանից հետո եթե ավելի առարկայական կլնի, թե խոսնք ինչի մասին է, կկարողանանք խոսել: Օրինակ, ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ առարկայից են դժգոհում»,-ասաց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ ուսուցիչները բողոքում թեն, որ դիտավորյալ ատեստավորման թեստերը բարդ են անում, որ ուսուցիչները չկարողանան հաղթահարել եւ իրենց աշխատավարձը շատ չբարձրանա, ԳԹԿ խոսնակն ասաց. «Թեստերը բարդ լինել չեն կարող, դրանք համապատասխանում են դպրոցական հանրակրթական այն ծրագրին, որն ուսուցիչը դասավանդում է դպրոցում: Եթե իրենք թերանում են, գուցե պատճառն իրենց մեջ պետք է փնտրել»:

ԳԹԿ կամավոր ատեստավորում ուսուցիչ թեստ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին