f

Անկախ

Ես քաղաքից չեմ գնում, փոխում եմ աշխատանքիս վայրը. Գյումրիի փոխքաղաքապետը՝ պատգամավորի մանդատը վերցնելու մասին


Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ հաստատեց Դավիթ Առուշանյանը:

 

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել էր որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու և ընտրել այդ պաշտոնում։ Որպես պատգամավորի թեկնածու՝ Հովակիմյանից հետո ընտրացուցակում հաջորդ համարը Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն է:

«Վստահեցնում եմ՝ ես Գյումրիից չեմ գնում, փոխում եմ աշխատանքիս վայրը, նպատակները մնում են նույնը»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Առուշանյանը:

 

Առուշանյանը չի հերքում՝ գործադիր մարմնում ավելի հեշտ էր, օրենսդիրում դժվար կլինի, թեև վստահեցնում է՝ գյումրեցի պատգամավոր է ու գյումրեցիների բոլոր խնդիրները կփորձի օրենսդիր դաշտ բերել ու ԱԺ մյուս պատգամավորների հետ շարունակել լուծել: Կարդարացնի այն սպասումները, որ ունեն գյումրեցիները:

«Գիտեմ, որ կարևոր է ԱԺ ամբիոնից հարցեր բարձրացնել ու խոսել, բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է գործել, քան խոսել»,-նշեց Դավիթ Առուշանյանը:

Նա չի հերքում, որ հեղափոխական մեթոդների սիրահար է:

«Եթե չես գնում լուրջ ռեֆորմների, ապա տեղի է ունենում իներցիոն կառավարում, ինչը ժամանակի կորուստ է: Իմ աշխատանքի ընթացքում շատ հարցեր միանշանակ դրական չեն ընդունվել ու քննադատություններ են եղել, բայց այդ աշխատանքներն արվել են հանուն քաղաքի,  գնահատականը կտա ժամանակը»,-ավելացրեց Դավիթ Առուշանյանը:

Կատարած աշխատանքներից նա առանձնացրեց սեփական եկամուտների հավաքագրման, լուսավորության, արտաքին տեսքին  ուղղված աշխատանքները: Գյումրու խնդիրը, որի շտկմամբ քաղաքում շատ հարցեր կլուծվեն, ըստ Առուշանյանի՝ քաղաքի համակարգային կառավարումն է:

«Եթե կառավարման ոլորտում ստեղծում ենք համակարգեր՝ բոլոր գործերում հաջողելու ենք: Անշուշտ,  շատ հարցերում ցավոտ է լինելու, բայց եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, ապա պետք է նոր համակարգեր ներդնել: Կարևոր եմ համարում նաև քաղաքապետարանի աշխատանքի թվայնացումը, այսօր դա շատ թույլ է: Ժամանակը, ուզենք, թե չուզենք, փոխելու է Գյումրին, բայց կարելի է ավելի արագ փոփոխությունների գնալ: Գաղափարի շուրջ թիմ հավաքելով՝ հնարավոր է նույնիսկ անհնարին թվացող աշխատանքներն անել ու կարևոր չէ, որ կուսակցության կամ քաղաքական ուժին եք պատկանում»,-նշեց Դավիթ Առուշանյանը, վստահեցնելով՝ փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո կարողացել է իր առջև դրած կարճաժամկետ  խնդիրներն իրագործել գոնե մասամբ: Մի մասն էլ ընթացքի մեջ են:

Անդրադառնալով քաղաքապետարանում տիրող մթնոլորտին ու  «Բալասանյան դաշինք» - «Քաղաքացիական պայմանագիր» խնդիրներին ու  նրանց շուրջ ասեկոսեներին, որի մեջ նաև ակտիվորեն Դավիթ Առուշանյանի անունն էր շոշափվում, փոխքաղաքապետը նկատեց՝ քաղաքապետարանում բոլորի առաջնային խնդիրը քաղաքն է:

«Երբևիցե մեր մոտ անձնական ինտրիգներ չեն եղել ու անձնական բանավեճ չենք ունեցել, բոլոր բանավեճերը միտված են եղել քաղաքի բարեկարգմանը: Միանշանակ, դրանք առողջ բանավեճեր են եղել՝ ի շահ քաղաքի: Բոլորս քաղաքի համար ենք աշխատում ու բնական է, որ երբեմն գործընկերների հետ սուր բանավեճեր ենք ունեցել»,-նշեց նա:

Պատասխանելով Գյումրիի՝ երեք քաղաքապետ ունենալու հնարավորության հարցին, Դավիթ Առուշանյանը շեշտեց՝ տպավորությունը Գյումրին համատեղ կառավարելու հուշագրից է առաջացել, երբ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և ընտրվել «Բալասանյան» դաշինքը գլխավորած Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետի երկու թեկնածուն լինելու էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Հուշագրում գրված է համատեղ կառավարում, և մենք, միանշանակ, մեծ ներդրում ունենք Գյումրի քաղաքի կառավարման մեջ, բայց դա չի նշանակում որ Գյումրին ունի երեք քաղաքապետ. Գյումրին ունի մեկ քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյան ու երկու փոխքաղաքապետերը»,-ընդգծեց բանախոսը:

Հարցին՝ ո՞վ է փոխարինելու իրեն այդ պաշտոնում, Դավիթ Առուշանյանը նկատեց՝ նրա անունը պարզ կլինի քաղաքական որոշման արդյունքում, այս պահին հարցը քննարկման փուլում է:

Դավիթ Առուշանյանը Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2021 թվականի նոյեմբերի 18-ին։ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է գրել՝ այդ մասին տեղեկացնելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։

պատգամավորական մանդատ Գյումրի Ազգային ժողով Հայաստան Գագիկ Առուշանյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին