f

Անկախ

Որոշել եմ դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորություններս. Գրիգոր Բեքմեզյան


Ցանկանում եմ հայտնել, որ այսօր որոշել եմ դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններս, ինչի համար համապատասխան դիմումը արդեն ներկայացրել եմ Խորհրդին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Նա նաեւ նշել է. «Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել Խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները։ Որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ չեմ կարողացել հրապարակայնացնել այն մտահոգություններս, որոնք առաջացել են Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից, սակայն միևնույն ժամանակ, որպես Խորհդի անդամ՝ ամեն ինչ արել եմ կանխելու կամ մեղմացնելու այն գործընթացները, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ Խորհրդի գործունեության վրա։ Ինչ-որ տեղ հաջողել եմ, ինչ-որ տեղ՝ ոչ։ Իմ մտահոգությունների մասին հայտնել եմ գործընկերներիս, պատկան մարմիններին։

Նույնիսկ վերջին շրջանի հարցազրույցներիս ժամանակ բարակ կարմիր թելով ցույց եմ տվել մտահոգություններս, քանի որ մշտապես ունեցել եմ մեկ սկզբունք՝ չստել, դեմագոգիայով չզբաղվել, այլ ասել այն, ինչ զգում եմ, տեսնում եմ, կամ այն, ինչ մտահոգում է։ Ինձ միշտ հույս է տվել նաև այն հանգամանքը, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, և մեկ կամ երկու անդամը չեն կարող որոշիչ ձայն ունենալ և բոլոր դեպքերում պարտադրել իրենց համար ցանկալի որոշումները։

Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։

Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով։

Իհարկե, ես կարող էի մնալ և շարունակել պայքարը Խորհրդի և դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը և նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլևս Խորհրդում անելիք չունեմ։ Խորհրդի անդամի երդումը հնարավորություն չի տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի իմ պարտքը համարելով մշտապես պայքարել դատական իշխանության անկախության համար՝ ես որոշեցի դա անել Խորհրդից դուրս, ինչը ինձ ավելի շատ ազատություն կտա և, գուցե, ավելի մեծ հնարավորություն՝ կանխելու այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանությունում։

Գրիգոր Բեքմեզյան ԲԴԽ հրաժարական Հայաստան ՖԲ Գրառում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին