f

Անկախ

Ինչպես ծնվեց հրեշը․ Անդրանիկ Թևանյանի գրառումը


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նրանք, ովքեր ժամանակին կողմ էին «Արցախն Ադրբեջանին հանձնենք ու լավ/խաղաղ ապրենք» բանաձևին, այժմ ուզում են լավ/խաղաղ ապրել՝ Սյունիքն Ադրբեջանին հանձնելով․ Նիկոլի հենարանը սրանք են։ Առայժմ լուռ են համաձայնության եկել վերջին բանաձևի շուրջ, բայց շուտով բարձր կգոռան այդ մասին։ Ու այդպես լավ/խաղաղ ապրելով կհասնեն մինչև Երևան, Գյումրի, Վանաձոր ․․․
Էս անբարոյականները 3 տարի առաջ ասում էին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հիմա ասում են, թե Հայաստանն այլևս հնարավորություն չունի ապահովել արցախահայության անվտանգությունը և ձեռքերը լվանում են Արցախից։ Հիմա արդեն սկսել են Սյունիքի հանձնման անոնսը տալ, քանզի կոկորդ են պատռում «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ» թեմայով։
Այս ամենի գնահատականը տալիս պետք է մինչև վերջ ազնիվ լինել։ Եթե մեր ժողովրդի մի մասն ինքնաոչնչացնող մտածելակերպ ունի և գնում է այս ստահակների հետևից, ապա դրա մեղավորը քաղաքական վերնախավն է։
Եթե ժամանակին կոշտ պայքար մղած լինեին հակապետական կոդերի դեմ ու ժողովրդին չօտարեին պետությունից, ապա նիկոլները ոչ միայն չէին լինի ու չէին հայտնվի պետության գլխին, այլ նրանց բարև տալն անգամ ամոթ կլիներ։ Նիկոլին ու իր նմաններին ծնել ու սնել է մեր քաղաքական հիվանդ ու կեղտոտ համակարգը։
«Նիկոլ Փաշինյան» երևույթը մեր քաղաքական համակարգի այլասերվածության, փտածության, անբարոյականության վկայությունն է։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին