f

Անկախ

Օրական քանի հարյուր զբոսաշրջիկներ են դառնում Թռչունների քարանձավի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականների զոհը


Այսօր Նորավանքում ակամայից լսեցի ռուս տուրիստի հեռախոսային խոսակցությունն իր ընկերոջ հետ։ Նստած էի նստարանին, նա իմ թիկունքում բարձր ձայնով խոսում էր իր տպավորությունների մասին։ Անծանոթը մինչև Նորավանք բարձրանալը Թռչունների քարանձավում էր եղել։ Մոտավորապես ասում էր հետևյալը․- Հայաստանում ամեն ինչ լավ է, շատ սիրուն երկիր է, սնունդը՝ ընտիր, մարդիկ շատ հյուրընկալ են։ Բայց այն, ինչ տեսա ու լսեցի՝ ցնցող էր։ Պատկերացնու՞մ ես, քարանձավ ունեն, որտեղ մի քանի հազար տարի առաջ մարդկանց են զոհաբերել, մորթել, գլուխները կտրել, ծիսական թաղումներ կատարել։ Ռոբինզորի ֆիլմը դիտե՞լ ես․․․ երևի կերել էլ են զոհերին․․․ (այստեղ քահ-քահ ծիծաղ)։

Հա, Վիտյոկ, ճիշտ եմ ասում, գիդը պատմեց։ Այնպես որ, Մարտիրոսյանին կասես շնորհակալ եմ, որ Հայաստանը խորհուրդ տվեցիր, բայց հին քաղաքակրթությունից չխոսես, դուք՝ հայերդ, մարդ եք զոհաբերել, գլուխները կտրել։ Իսկապես ցնցված եմ․․․

Մնացածը չլսեցի․․․ այսինքն՝ թեմային չէր վերաբերվում։

Բայց պատկերացրեք, թե օրական քանի հարյուր զբոսաշրջիկներ են դառնում Թռչունների քարանձավի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականների զոհը։ Քանի-քանիսն են նման տպավորություններ տարածում արտերկրում։ Քանի, քանիսն են սխալ ինֆորմացիա և սուտ տարածում, ինչ է թե՝ ոմանք էժանագին սենսացիաների սիրահար են։

Այս մասին մի քանի անգամ խոսել եմ տեղի զբոսավարների հետ։ Նրանք արդարացան, թե իրենց այդպես են սովորեցրել, նման նյութերով։ Իհարկե, գիտե՛մ, թե զուռնի ձայնը որտեղից է գալիս։ Ու ձեր տարակուսանքները փարատելու համար մեջբերեմ տարիներ առաջվա իմ, Փիլիպոսյան Աշոտի և Ավետիսյան Պավելի միջև մասնավոր խոսակցությունից հատված։

Երբ ցանկանում էին Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցել և մենք ընդդիմանում էինք, Հ1-ը հեռուստաբանավեճ կազմակերպեց, ուր մեզ ընդդիմացողների թվում էին (որոնք կողմ էին սրճարանի կառուցմանը) վերը նշյալ անձինք։ Բանավեճից հետո դրսում մոտավորապես նման խոսակցություն ունեցանք։ Հարցրեցի, թե ո՞րն է հիմքը, թե Արենիի քարանձավում մարդկային զոհաբերություններ են կատարվել (ի դեպ, ինստիտուտի պատվերով ժամանակին Շանթ հեռուստաընկերությունն անգամ ընդարձակ ռեպորտաժ էր պատրաստել։ Ժամանակին խոսում էին նաև մարդակերության մասին)։ Ստացա պատասխան, թե որևէ հիմք չկա, դա միայն տեսակետ է։

Ավելին չասեմ, այս խնդրին բազմիցս անդրադարձել եմ։ Բայց պատկերացրեք, թե նման տեսակետները որքան են վնաս հասցնում մեզ։ Երբ խոսում ենք, հյուրերին պատմում, թե հնագույն քաղաքակրթություններից մեկի սկզբնավորողն ենք, և հանկարծ կողքից․․․ բա դուք մարդ եք զոհաբերել, երբեմն ավելին՝ մարդակեր էիք, ի՞նչ քաղաքակրթությունից եք խոսում․․․

Վահե Լորենց ՖԲ Գրառում Զբոսաշրջություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին