f

Անկախ

«Խորհրդային Օրէնքներով՝ Պայքարիլ Իրենց Դէմ». Ռաֆայել Իշխանյան


Երեւանի Պետ. Համասարան, 1971, Սեպտեմբեր

Սիրելի ընթերցող՝

Առաջին հանդիպումն էր Հայոց լեզուի դասախօսին հետ: Ներս մտաւ, կարիք չեղաւ զգաստութեան հրաւիրել շաղակրատող ուսանողները, որովհետեւ իր կեցուածքով ու հեղինակութեամբ ինքզինք պարտադրեց ու րոպէ չանցած լռութիւն տիրեց դասարանէն ներս: Իշխանեանը զննական հայեացք մը նետելէ ետք ներկաներուն վրայ, առանց նախաբանի սկսաւ.

--Հարիւրից աւել ուսանողներ էք: Ձեր կէսը ընդունուած կը լինի ծանօթի միջոցով, կէսից կէսը՝ փողով, մնում է քառորդը, որոնցից ութը սփիւռքահայեր են: Ես քառորդի համար եմ դասախօսելու... մնացածների մէջ եթէ լինեն հետեւորդներ շահ եմ համարում...:

Այն ժամանակներուն նմանօրինակ բացայայտ յայտարարութիւն մը բացառիկ խիզախութիւն կ'ենթադրէր, որովհետեւ խիստ վտանգաւոր էր: Ի հեճուկս Իշխանեանի «յոռետեսութեան» իր ուսանողներու բացարձակ մեծամասնութիւնը, ոչ միայն կը հետեւէր իր դասընթացքներուն, այլեւ ապագային եղան ազգային ոգեղէն արժէքներու եւ Հայոց Լեզուի մոլեռանդ պաշտպաններ... ըլլան անոնք լեզուաբաններ, Խմբագիրներ, լրագրողներ, դասախօսներ թէ ուսուցիչներ: Այս օրերուն Իշխանեանի ծննդեան հարիւր ամեակի առիթով  իր ուսանողներէն շատեր հպարտութեամբ կ'արտայայտուին ու բարձր կը գնահատեն իրենց սիրելի դասախօսի վաստակը:

Այսպէս էր Իշխանեանը: Ըլլայ իր մասնագիտական խոր պատրաստուածութեամբ,  իրաւութեամբ թէ անհատական բացառիկ հմայքով, բնազդաբար կը տիրապետէր  ուսանողները իրեն կապելու «արուեստին»:

Մենք՝ սկսեալ Ալիշանէն, Խրիմեան Հայրիկէն ու Աբովեանէն մինչեւ Շահան Պերպէրեարեանը, Յակոբ Օշականն ու Լեւոն Շանթը, ունեցած ենք վաստակաշատ դաստիարակներ, որոնք իրենց աշակերտներով հետք ձգած են մեր ազգային զարթօնքի ու մշակոյթի զարգացման անդաստանէն ներս: Իր ունեցած արժանաւոր հետեւորդներու հսկայ փաղանգով, Ռաֆայէլ Իշխանեանը եւս արժանի է դասուելու յիշեալ երախտաւորներու շարքին:

Երեւանի Պետ. Համալսարան, 1974, Յունիս

Միջին Հայերէնի ամավերջի քննութիւնն էր: Որովհետեւ Փրոֆ. Յովհաննէս Բարսեղեանը (որուն կը համակրէի ու կը յարգէի), անհանգստութեան հտեւանքով կը բացակայէր, զինք փոխարինելու եկած էր Պաւել Շարաբխանեանը (որուն ոչ համակրելու եւ ոչ ալ յարգելու պատճառ ունէի): Քննութիւն յանձնող ամենավերջին ուսանողն էի: Երբ ներս մտայ ինձմէ առաջ երկու հոգի կային հոն: Առաջինը մեր ականաւոր դասախօսներէն մէկուն ուստրն էր՝ մօտիկ ընկերս, որ առանց պատասխանելու «գերազանց» ստացաւ, իսկ երկրորդը՝ կիսաբաց կուրծքերով համարաձակ ուսանողուհի մը, թերի պատասխանելով հանդերձ դարձեալ «գերազանց» ստացաւ ու դուրս ելաւ...  գոհունակ սրտով: Սահմանուած հարցումներուն իմ լրիւ պատասխանները ոչ միայն չգոհացուցին զինք, այլեւ սկսաւ դժուար հարցումներ տալ ինծի... մինչեւ որ մէկուն չկրցայ պատասխանել: Բացատրեցի թէ այդ հարցի համապատասխան բաժինը կը բացակայէր «դասագիրքերէն»: (Միջանկեալ պէտք է տեղեկացնեմ, որ խոհրդային տարիներուն ուսանողներէն ոմանք, երբեմն Էջեր կը փրցնէին համալսարանի գրադարանին պատկանող գիրքերէն, ու հետերնին տուն կը տանէին, հոն՝ շարունակելու համար իրենց սերտողութիւնը: Պատճառը այն էր որ այն ատեն պատճենահանելու հնարաւորութիւնը բացառուած էր...): Կ'ենթադրէի թէ որովհետեւ երկու «Հինգ» նշանակած էր արդէն, ըստ երեւոյթին կը դժուարանար երրորդը նշանակելու: Ես առարկեցի եւ դիտել տուի նաեւ թէ ինք բացի երեք գրաւոր հարցումներէն իրաւունք չունի երկուքէն աւելի, յաւելեալ  հարցեր տալու: Իմ տուած բացատրութիւնն ու արդար առարկութիւնը ոչ միայն չմեղմացուցին իր կեցուածքը, այլեւ դէմքը մռայլեցաւ ու գնահատականը նշանակելէ ետք, սինիք ժպիտի մը ներքոյ եւ ուղիղ աչքերուս նայելով ստուգման գրքոյկը երկարեց ինծի... պաշտօնապէս: Վստահ էի որ հինգի արժանի եմ, սակայն իր վերբարմունքէն կ'ենթադրէի որ չորս պիտի նշանակէ, որմէ խիստ դժգոհ էի անշուշտ...: Երբ նշմարեցի որ նոյնի'սկ չորսի չեմ արժանացած այլ  երեք նշանակած է, յանկարծ դատողութիւնս կորսնցուցի: Բնազդաբար գրասեղանը վրան շրջեցի (կարճահասակ մարդ մըն էր) ու սկսայ հարուածել... քիթին բերնին, մինչեւ որ ընկերներս՝ Համոն և Լաւրենդին ներս մտան եւ ազատեցին զինք... ձեռքէս: Կը կարծեմ թէ կարիք չկայ պատմութիւնը շարունակելու, որովհետեւ այսքանը կը բաւէ հասկնալու համար որ լուրջ խնդրի մը առջեւ էի: Հակառակ անոր որ դասնկերներուս եւ Հենրիկ Էդոյեանին (որ այն ատեն «Գեղագիտութիւն» կը դասաւանդէր մեզի), «հարցաքննած» էին իբրեւ ականատես վկաներ, տակաւին զիս չէին կանչած...: Ես թէեւ արդար եւ տեղին կը գտնէի ըրածս, սակայն միւս կողմէ ալ զղջացած էի, որովհետեւ կրնային զիս վտարել եւ կամ նոյնի'սկ որոշ ժամանակ մը բանտարկել: Տագնապահար ու շուարած վիճակ մը ունէի: Դէպքէն քանի մը օր ետք, դասապահի ընդմիջմանը  միջանցքին մէջ Իշխանեանին հանդիպեցայ: Փորձեցի խուսափիլ, սակայն ան յատուկ առջեւս կտրեց, կեցուց ու մօտենալով, ձեռքս սեղմեց նշանակալիօրէն ու ըսաւ.

--Ի հարկե, Նա արժանի է նման վերաբերմունքի, բայց պիտի փորձէիր քեզ զսպել:

Ի զարմանս ինծի, երկրորդ անգամն էր որ իշխանեանը կռիւի հետեւանքով կը գնահատէր ըրածս...: Հոս հարկաւոր է նկատի ունենալ նաեւ, որ ինք եւ Շարբխանեանը ընդդիմադիրներ էին իբրեւ լեզուաբան, որովհետեւ մէկը «հինգհոլովական» էր, իսկ միւսը՝ «եօթհոլովական»: Ան շարունակեց.

-- Քո հարցը «Վերերից» ուղարկել էին ամբիոն: Ոմանք պնդում էին որ հարկաւոր է պատժել քեզ ըստ օրինի, որովհետեւ դու ոչ միան հայհոյել ու անպատուել ես մի դասախօսի, այլեւ ֆիզիքական վնաս ես հասցրել նրան, Ճակատը ուռած էր եւ մի աչքը կապտած: Բայց որովհետեւ նա անարդար է վարուել քո հետ, ոմանք քեզ էին պաշտպանում: Ես պայման եմ դրել  որ եթէ ուսանողը պիտի պատժուի, ապա համապատասխան պատիժ պէտք է ստանայ նաեւ դասախօսը: Հիմի տես քեզ ինչ եմ ասում: Ինչքան որ հարցը մեծացնես, այնքան աւելի քո օգտին կը լինի: Ինչքան որ «Սոցիալիզմի» սկզբունքների հիման վրայ դու քեզ  պաշտպանես, այնքան աւելի ուժեղ դիրքերի վրայ կը լինես: Իսկ երրորդ՝ որ ամէնակարեւորն է, իմացիր որ այս երկրում ամէն մարդ իրարից է վախենում, ինչքան որ ինքնավստահ ու համարձակ խօսես, այնքան աւելի կը զգուշանան քեզանից...: Իսկ իբրեւ ինքնապաշտպանութեան ամենաազդու միջոց կ'անես հետեւեալը. կը պահանջես որ վերջին երկու ուսանողներն ու դու կրկին քննութիւն յանձնէք յատուկ յանձնաժողովի մը դիմաց, ուր Բարսեղեանի ու Շարաբխանեանի կողքին ներկայ պէտք է լինեն նաեւ այլ դասախօսներ:

Այդպէս ալ ըրի ու առանց խնդիրը բարդացնելու նախ՝ յետաձգեցին եւ յետոյ լռելեայն փակեցին Հարցը: Այդ դէպքէն ետք, որեւէ նմանօրինակ խնդիներու պարագային, ես կ'օգտագործէի Իշխանեանի ինքնապաշտպանութեան «սովետական սկզբունքները»:

Այդպէս էր Իշխանեանը, հակառակ անոր որ ան ճանչցուած էր իբրեւ մնայուն եւ անուղղայ այլախոհ, (որուն կը գումարուէր նաեւ իր կողակիցի՝ տիկ. Բիւրակի Վահան Չերազի դուստրը ըլլալու «անպատեհութիւն»ն ու մրցակիցներու նախանձը) ու կը հալածուէր, ան միշտ ձեւը կը գտնէր խուսափելու եւ կամ շրջանցելու իր դէմ ուղղուած «մեղադրանքները»: Նոյնի'սկ երբ իր «դոգտորականը» փորձեցին մերժել Երեւանի մէջ, հետագային զրպարտություններ գրելով Մոսկվա՝ Բարձրագույն Որակավորման Յանձնաժողով (ԲՈՀ) անարդարօրէն, ան գնաց ինքզինք պաշտպանեց Մոսկուայի մէջ, ուրկէ վերադարձաւ... յաղթականօրէն:

Երբ նոր վերադայձած էր Մոսկուայէն, քովը փութացի զինք շնորհաւորելու համար: Բացի իր դուստրէն՝ Վարդուհիէն ընտանիքի միւս անդամները (Տիկ. Բիւրակը, Աւետիքն ու Վահանը) ներկայ էին: Բնականաբար սեղան նստանք ու խօսք բացուեցաւ Խորհրդային Միութեան ու ռուսերու փոխյարաբերութեան ու տարբերութիւններու մասին: Հարց տուի.

--Ո՞նց եղաւ որ մերոնք, այսինքն Երեւանը փորձեց մերժել եւ տապալել աւարտաճառդ, իսկ Մոսկուան ընդունեց ու գնահատեց:

--Ճիշդ է, բայց մերոնք յաջողության չհասան։ Երեք դեմ ձայներով անցավ։ Դրանից հետո , նույն մարդիկ, ովքեր փորձել էին տապալել ատենախոսությունը, բազմաթիվ բանսարկություններ գրեցին Մոսկվա(ԲՈՀ), որտեղ պետք է հաստատվեր ատենախոսությունը։ ԲՈՀ-ի հատուկ հաստատման հանձնաժողովը ինձ հրավիրեց Մոսկվա, ուր բազմաթիվ հարցեր տուեցին ինձ... բանսարկություններում եղած խնդիրների վերաբերյալ։ Ես պատասխանեցի բոլոր հարցերին։ Հանդիպում-քննարկումը տևեց  շուրջ երկու ժամ։ Քննարկման ավարտին հանձնաժողովի բոլոր անդամները մօտեցան ինձ, ձեռքս սեղմեցին, շնորհաւորեցին: Շատերը զարմանում էին, թե «այդ ի՜նչ չարության մթնոլորտ է տիրում Հայաստանում»։ Նույնի'սկ ոմանք առաջարկում էին ինձ տեղափոխվել Մոսկվա... աշխատանքի։

--Իսկ դու՞ք....

-- Իմ հայրենիքում ես անելիք ունեմ... հակառակ նրան Մոսկուայում ես չունեմ թշնամիներ Իմ տեղս այստեղ է: Նրանք ազգային գետնի վրայ էլ աւելի թոյլատու են քան՝ մերոնք: Ռուսերը իրենց եկեղեցիները գրեթէ չքանդեցին նոյնի'սկ Ստալինի ժամանակ: Իսկ մերոնք դուր գալու համար խրհրդայիններին ուղղակի աւերեցին յատկապէս Երեւանի լաւագոյն եկեղեցիները:

Ապա իբրեւ եզրակացութիւն ըսաւ.

--Ճիշդ ենք անում որ մենք ձգտում ենք անկախութեան, որովհետեւ եթէ անկախ լինենք մենք կը կարողանանք բանակցել Ռուսերի հետ հաւասարէ հաւասար, իբրեւ՝ ինքնիշխան պետութիւն: Սակայն ներկայ պայմանների տակ մենք Խոհրդայիններին եւ նրանց հայ մանկլաւիկներին ենթակայ ժողովուրդ ենք: Կարողանալ գոյատեւելու համար հարկաւոր է խուսանաւել  ու գործել՝ իրենց օրենքներով իրենց դէմ: Մովսէսը իր դասը լաւ է սովորել, դուք էլ (խօսքը ուղղելով Ավետիքին ու Վահանին) Լաւ ուսումնասիրէք խորհրդային օրենքները, ու իմացէք ու՞ր, ե՞րբ եւ ինչպէ՞ս պիտի օգդագործէք նրանք... որոնք ազգային գետնի վրայ դրական կողմեր ունեն, զոր մենք կամ չգիտենք եւ կամ ալ գիտնալով հանդերձ  չենք օգդագործում:

Իշխանեանի յօդուածները միտուած էին պաշտպանելու Հայոց Լեզուն (որ սրբութիւն էր իրեն համար), ճիգ կ'ընէր վերականգնելու դասական ուղղագրութիւնը, Հայ երեխաներուն Ռուսական դպրոցները ուղարկելուն խստիւ դէմ էր: Պայքար կը տանէր, որպէս զի Պետական ժողովներն ու պաշտօնական միջոցառումները հայերէնով տեղի ունենային, եւ պարբերաբար յօդուածներ կը գրէր նաեւ, ապացուցելու համամ որ Հնդեւրոպական ժողովուրդներու նախահայրենիքը Հայկական Բարձրաւանդակն է, իսկ Հայերը բնիկ են եւ ոչ թէ եկուոր: Մէկ խօսքով, ամէն գնով կը պայքարէր յանուն ազգային արժէքներու գնահատման ու պահպանման... յաճախ վկայակոչելով Խորհրդային օրէնքները, որոնք առնուազն չէին հակասեր իր պաշտպանած տեսակէտներուն:

Սակայն, կային կենսական «նիւթեր», որոնք կարելի չէր հրատարակել Հայաստանի մէջ: Այդ պատճառով ալ, իր կողմէ արծարծուած ու մեր մէջ քննարկուած նմանօրինակ «նիւթերը» կը փոխանցէի Ս. Զէյթլեանին, որ իր հերթին գրական-մշակութային բաժինը կը փոխանցէր Սնապեանին: Յաճախ իբրեւ հարցերուն իրազեկ անձ, ես կը շարադրէի յօդուածները, սակայն Զէյթլեանն ու Սնապեանը կը խմբագրէին, կ'ամբողջացնէին ու կը հրատարակէին զանոնք, կամ անորոշ անունի մը տակ, եւ կամ ալ անստորագիր: Երկուքն ալ կը նախընտրէին անստորագիր հրատարակէլ զանոնք, վտանգի չենթարկելու համար իմ եւ կամ Իշխամեանի անունները: Այս բոլորը տեղի կ'ունենային խիստ գաղտնի պայմաններու տակ: Նոյնի'սկ Սնապեանը լուր չէր ունենար «Ազդակ- Շաբաթօրեակի» մէջ հրատարակուած յօդուածներէն: Օրինակի համար Իշխանեանը առիթով մը կրցած էր ստուգել թէ Երեւանի  եօթը շրջաններուն ( թաղերուն) իրաքանչիւրին մէջ քանի՞ դպրոց կայ, անոցնմէ քանի՞ հատը ռուսական դպրոցներ են եւ քանի հատը հայկական: իրաքանչիւր դպրոցի մէջ ի՞նչքան աշակերտներ  կային: Այսպիսով ան կրցած էր հաշուել, թէ Երեւանի աշակերտներուն ո՞ր մէկ տոկոսը ռուսական դպրոց կը յաճախէ որ ենթակայ է ռուսականացման: Ստորեւ կը հրատարակենք այդ փաստաթուղթը:

Իշխանեանը դասախօսներես միակը չէր, որոնց հետ մտերմութիւն հաստատած էի եւ արտադասարանային հանդիպումներ կ'ունենայի. (Լեւոն Ներսիսեան, Եդուարդ Ջրբաշեան, Հենրիկ էդոյեան, Վահան Յարութիւնեան... եւայլն ), սակայն միակն էր որուն լրիւ կը վստահէի եւ այդ վստահութիւնը փոխադարձ էր... անշուշտ:

Այս տարի անոր ծննդեան հարիւր ամեակն է: Թէեւ հայ մամուլը անդրադարձաւ անոր վաստակին, սակայն ոչ իր եւ ոչ ալ իր նման այլ արժանաւորներու յոբելեանները չնշուեցան ըստ արժանւոյն... բացայայտ պատճառներով: Տակաւին ուշ չէ ...

 

                                                                                                                                    

                                                                                                                   Մովսէս Ծիրանի

                                                                                                                                                                                                                                                                (Երեւան,2022, Հոկտ.)

 

Ռաֆայել Իշխանյան Մովսես Հերկելյան Մովսես Ծիրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին