f

Անկախ

«Ժողովուրդ». Կապացուցեմ՝ Հայկ Մարությանը ստում է, նա իր տեղում չէ․ Արմեն Բեգոյան


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն «Ժողովուրդ» օրաթերթիի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց , ապա անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստում հնչեցրած հայտարարություններին։

Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։

Այսօր Հայկ Մարությանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Բեգոյանի հետ։ «Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին եմ նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։

Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի  աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին,  բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց նա։

Բեգոյանը չցանկացավ անդրադառնալ Մարուքյանի արտահայտություններին, սակայն նշեց․ «Ես ստիպված պետք է իջնեմ այդ մակարդակին և մի բան ասեմ։ Առավոտյան գնում ես աշխատանքի ու  աշպատակազմի ղեկավարը քեզ ասում բոլորի ներկայությամբ ասում է՝  «Սենյակիցդ անմիջապես դու արի», ավելին, երբ իմացան, որ բոլոր աշխատողները հեռանում են, ասացին՝ այլևս չեք կարող քաղաքապետարանի որևէ կառույցում աշխատել։ Ես այդպիսի բան չէի տեսել։ Իմ պայքարը իմ պաշտոնի համար չէ, ինձ խնդրել էին, որ գամ այդտեղ։ Քաղաքապետը ստում է, ելույթում ասում է՝ շինարարությունն այնպիսի տեղ է, որ կոյուղի չկա։ Նա ընդհանրապես տեղում չէ, նա չգիտե, որ ինքն է տրամադրել այդ տեղը, ինքը չգիտի՞, որ այդ շինարարությունը քաղաքապետարանն է անում, իրենք են անում, իրենք են հայտարարել մրցույթը, դիզայնի տարբերակն ինքն է առաջարկել։ Նա չգիտի, որ ՀՈԱԿ-ի տնօրենը չի կարող որոշել՝ Երևանի հողերում ինչ սարքի, նա կամ չգիտե կամ ստում է ուղղակի»։

Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպվախ լքել են պաշտոնը», – հավելեց նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արմեն Բեգոյան Հայկ Մարության Երևանի քաղաքապետարան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին