f

Անկախ

Սննդաբանը քաղցկեղի բջիջների աճն արգելակող մթերքներ է անվանել


Սննդաբան Կուզնեցովան ասել է, որ ջրիմուռներն օգտակար են քաղցկեղի կանխարգելման համար

Ջրիմուռներն ու հատիկեղենը օգտակար են քաղցկեղի կանխարգելման համար։ Այս մասին Газета.Ru-ին պատմել է սննդաբան Յուլիանա Կուզնեցովան։

«Հիվանդության կամ քաղցկեղային ուռուցքների կանխարգելման դեպքում սննդի ընտրության հիմնական խնդիրը իմունիտետի բարձրացումն է, օրգանիզմում բացակայող տարրերի լրացումը և քիմիաթերապիայից հետո վերականգնողական ժամանակահատվածում վերականգնումը», - բացատրել է Կուզնեցովան:

Սննդաբանը խորհուրդ է տվել  սննդակարգում ներառել ջրիմուռներ: «Այնպիսի սննդային տարրերը, ինչպիսին է սպիրուլինան կամ նույն քլորելլան, շատ լավ են ազդում ամբողջ օրգանիզմի պահպանման վրա: Բայց ամենակարեւորը, դրանք բաղադրիչներ են, որոնք կարող են արգելակել քաղցկեղի բջիջների աճը: Այժմ խանութներում և դեղատներում կարելի է գնել այդ ջրիմուռները հաբերով կամ լուծույթի տեսքով»,- ասել է նա։

Բժշկի խոսքով՝ ցանկացած կանաչի օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար։ «Սա բացատրվում է նրանով, որ այդ մթերքներում պարունակվող քլորոֆիլը երկաթի աղբյուր է։ Իսկ երկաթն իր հերթին բարձրացնում է իմունային համակարգը, մաքրում է օրգանիզմը քաղցկեղածին նյութերից, ինչպես նաև բարձրացնում է հակամարմինների մակարդակը, որոնք անհրաժեշտ են տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար»,- հավելել է  նա։

Ինչ վերաբերում է համեմունքներին, ապա Կուզնեցովան ընդգծել է քրքումի օգտակար հատկությունները. «Քրքումը քաղցկեղի դեմ պայքարող սննդակարգի թիվ մեկ համեմունքն է: Այս օգտակար համեմունքում պարունակվող կուրկումինը ցուցված է կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի դեպքում։ Իսկ սև պղպեղի ավելացումը քրքումն էլ ավելի արդյունավետ է դարձնում քաղցկեղային ուռուցքների չափը նվազեցնելու համար»,- մեկնաբանել է նա։

Բժիշկը նաև խորհուրդ է տվել ավելի շատ բնական հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ օգտագործել։ Դրանց թվում են կանաչ թեյը, հատիկեղենը, ինչպես նաև նարնջագույն, դեղին և կարմիր մրգերն ու բանջարեղենը։

Աշխարհում առողջական քաղցկեղ բջիջներ պայքար ջրիմուռներ մթերքներ սննդաբան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին