f

Անկախ

Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը


Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման       90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության,    Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան   Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և   Դիլիջանի     Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման     մասին:                                                                                   

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսը ինքնատիպ մշակութային իրադարձություն է, և մետրոպոլիտենը՝ որպես ամենաբանուկ քաղաքային միջավայր, մեծ ներուժ ունի գեղարվեստական մշակույթը տարածելու տեսանկյունից: 

«Միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ մեր մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից, սրահներից և մուտք գործեն մեր առօրյա: Այս իմաստով մենք նոր երևույթի մեկնարկ ենք տալիս: Այս միջոցառմամբ ոչ միայն նշանավորում ենք ՀԿՄ-ի 90-ամյակը, այլև մեկնարկում ենք մշակութային հետաքրքիր շարք»,- ասել է փոխնախարարը և վստահություն հայտնել, որ գաղափարը կունենա շարունակություն:

Ի լրումն Արա Խզմալյանի խոսքի՝ Երևանի մետրոպոլիտենի    ղեկավարը՝ Բաբկեն Սեդրակյանը, ընդգծել է, որ իրենք միշտ պատրաստակամ են աջակցելու այսօրինակ միջոցառումներին:

Նշենք, որ «Երիտասարդական» կայարանում ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ վստահ է՝ եթե ստեղծագործական միությունները օրհասական պահերին ժողովրդի կողքին չեն, ուրեմն դեռ չեն կայացել, չեն ծառայում իրենց առաքելությանը. «Մեր զենքը մեր արվեստն է. արվեստով պետք է միշտ ժողովրդի հետ լինենք»:

Ա. Սաթյանի տեղեկացմամբ՝ ցուցադրվում  են նաև   պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային   լուսանկարներ Ցուցադրությունը հնարավորություն է՝   արժևորել   հանրայնացնելու  կոմպոզիտորների միության անցած   ճանապարհը  ներկայացնելով նաև մեր օրերում նրա   շարունակական գործունեությունը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդես Հայաստան Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման       90-ամյակ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին