f

Անկախ

ՌԴ «սև ցուցակում» են նաև Հայաստանի գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարը․ Politik.am


Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ գործադրել Հայաստանի այն դատավորների նկատմամբ, որոնք ներգրավված են քաղաքական աստառ ունեցող դատավարություններում։ Այս մասին գրում է Politik.am-ը։ 

«Ըստ մեր աղբյուրի` ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում է լինելու պատժամիջոցների տակ հայտնված դատավորների ֆինանսական շարժը, որը կապված է Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ նման փոխանցումները սառեցվեն և պատժամիջոցներ կիրառվեն նաև նման դատավորիների՝ ՌԴ տարածքում գտնվող գույքի նկատմամբ։ Կարգելվի նաև նրանց մուտքը ՌԴ տարածք։

Մեր նույն աղբյուրների պնդմամբ՝ դատավորների որոշակի շրջանակ Ռուսաստանի իշխանություններին մոտ հայկական շրջանակներին հասկացրել են, որ իրենք ստիպված են որոշ գործերով քաղաքական պատվեր կատարել, քանի որ իրենց «պատին են դեմ տալիս» իրավապահ կառույցների ղեկավարները։

Ռուսաստանի իշխանությունների «սև ցուցակում» առկա են նաև իրավապահ համակարգի ղեկավարների անուններ։ Այդ ցուցակում են մասնավորապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեյի ղեկավար Հայկ Գրիգորյան։ Չի բացառվում, որ ցուցակում ներառված լինի ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը, բայց իր մասով տեղեկությունները վերջնական չեն։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այդ ցուցակում է նաև  ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը։

ՌԴ իրավապահների սև ցուցակում հայտնված գործիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները կարող են լուրջ խնդիրներ ունենալ այդ երկրում։ Այս առումով խոցելի է հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ նրա եղբայրը լուրջ բիզնես նախագծեր ունի այդ երկրում։

Նկատենք նաև, որ ՌԴ իշխանություններին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հատուկ անդրադարձ էր կատարել նախագահ Քոչարյանի գործին և այն անվանել քաղաքական հետապնդում։ Սա, ըստ էության, ռուսական պաշտոնական շրջանակների գնահատականն է կատարվող գործընթացին և ինչ-որ իմաստով նաև նախազգուշացում մեր կողմից հիշատակված «սև ցուցակում» հայտնված անձանց նկատմամբ պատժամիջոցներ սկսելուց առաջ»,- գրում է կայքը։

Գլխավոր դատախազություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին