Ծաղկաձորում շարունակում են ChessMood շախմատային միջազգային մրցաշարի պարտիաները․ կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը և այլք: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
6-րդ տուրից հետո, մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Մանուէլ Պետրոսյանը և Իրանից Ամիրռեզա Բալան ունեն 5,5-ական միավոր: 4,5 միավոր է հավաքել 10 շախմատիստ:
ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: