f

Անկախ

Ալիևի տեսակետներն էր վերարտադրում. Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի ելույթին


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հիշեցրել են, որ Ադրբեջանը կտրուկ մերժել էր Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական։

Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի մեջլիսում: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ ամբիոնից հնչած ելույթին։

Նշենք` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման` Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից

««Սեփական կետից» բանակցություններ վարածը և այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» և «կիրթ» գործընկեր Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակետներն ու մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգևորվել էր Ալիևին ու Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցվում է, որ Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, և որ պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:

Երկրորդ նախագահի գրասենյակից խոստանում են վերոհիշյալ փաստերը հրապարակել ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:

«Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական»,–ասված է պատասխանում:

Հավելենք, որ իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, կապիտուլյացիայի թուղթ է։ Նաև ասել էր` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»:

Ռոբերտ Քոչարյան Մադրիդյան սկզբունքներ Արցախ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին