f

Անկախ

Ալիևը հայտարարել է, թե չի պատրաստվում քննարկել Արցախի հարցը որևէ միջազգային կենտրոնի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  այսօր կրկին հակահայկական հռետորաբանությամբ ու Հայաստանին ուղղված կեղծ մեղրանքներով է հանդես եկել։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ նա կրկին հնչեցրել է այն թեզը, թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, և միջազգային որևէ կենտրոնի հետ այդ հարցը չի քննարկելու։

«Հայերը, որոնք բնակվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, հանդիսանում են մեր քաղաքացիները և այն, թե ինչպես ենք նրանց կյանքը բարելավելու, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ»,-հայտարարել է Ալիևը Ակնայում կայացած ֆորումի ժամանակ։

Բացի այդ նա նաև պնդել է, թե Արցախն,իբր, Ադրբեջանի մաս է կազմում։ «Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ  Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը դա հաստատել է։Այդ  հարցերը Ադրբեջանի ներքին գործն են, մենք  այն երբեք չենք քննարկել միջազգային ինստիտուտների կամ այլ երկրի հետ»,-ասել է նա։ Ուշագրավ է, որ ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ նախօրեին Բայրամով-Բլինքեն-Միրզոյան հեռախոսազրույցում անդրադարձ եղել է ԼՂ խնդրին։

«Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»,- մասնավորապես, ասված է հաղորդագրությունում: 
 

Իլհամ Ալիև Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին