f

Անկախ

՛՛Առավոտ՛՛․Լեմկինի ինստիտուտն արևմտյան մամուլին կոչ է անում հստակեցնել բառապաշարը հայ-ադրբեջանական պատերազմը լուսաբանելիս


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես անհանգստացած է վնասակար և հաճախ անտեղյակ լրատվամիջոցների հռետորաբանությունից, որն օգտագործվում է ադրբեջանական պետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ձեռնարկված միակողմանի և չհրահրված լուսաբանման ժամանակ։ Այս մասին ասվում է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

«Սկսած սեպտեմբերի 13-ից, երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել Հայաստանի արևելքի մի քանի բնակավայրեր՝ խախտելով միջազգային և մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, հարձակումները լուսաբանող արևմտյան լրատվամիջոցները օգտագործում են եզրեր, որոնք նսեմացնում, անտեսում կամ անկարևորում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները»,- ասվում է հայտարարության տեքստում:

Մասնավորապես, նշվում է, որ արևմտյան լրատվամիջոցները կանոնավոր կերպով օգտագործում են նույն հռետորական գործիքակազմը, որոնք մոբիլիզացվել էին 1990-ականներին բոսնիացիների վրա սերբերի հարձակումների և տուցիների վրա հութիների հարձակումների մասին լուսաբանումների ժամանակ. հռետորաբանություն, որը ցեղասպան հարձակումներն ու ծրագրերը վերաձևակերպում էր որպես հնագույն ատելություն և թրայբալիզմ: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական, ռազմավարական և դիվանագիտական առումով աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի կողմից, արևմտյան մամուլը պետք է առանձնահատուկ շահագրգռվածություն ցուցաբերի՝ ապահովելու, որ այս հակամարտությունը ներկայացվի ճշգրիտ կերպով»

 «Հայաստանի նկատմամբ բռնության լուսաբանումը խիստ հակադրվում է 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման լուսաբանմանը: Այդ պատերազմի սկզբում արևմտյան լրատվամիջոցները հստակ էին այն հարցում, թե որ երկիրն է ագրեսորը: Նրանք առաջարկում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթների խորը վերլուծություն և Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ նրա վերաբերմունքի այլ ապացույցներ։ Թեև Հարավային Կովկասն ավելի փոքր է և ավելի հեռու Եվրոպայից, քան Ուկրաինան, դա արդարացում չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ատելության հռետորաբանությունն անտեսելու, ադրբեջանական քարոզչությունը վերարտադրելու, պատճառահետևանքային կապի շուրջ խառնաշփոթ սերմանելու և տեղում փաստերը պատշաճ կերպով չլուսաբանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտը բերում է մի քանի «մոլորեցնող և, հետևաբար, վնասակար բառապաշարի» կիրառման մի շարք օրինակներ, որն օգտագործում են լրատվամիջոցները հակամարտությունը լուսաբանելիս:

«2020թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո լրատվամիջոցները հետևողականորեն օգտագործում են «բախումն(ներ)» եզրը։ Եզրն ինքնին չի կարող ճշգրիտ հստակություն տալ հակամարտության մանրամասների վերաբերյալ, և այն հաճախ օգտագործվում է որպես հրատապ լուրերի «գրավիչ վերնագիր»: Դրա հաճախակի օգտագործմամբ տպավորություն է ստեղծվում, որ հակամարտությունը ծավալվում է անհասկանալի հարցերի շուրջ:

Օրինակ՝ սեպտեմբերի 15-ի «Ալ Ջազիրա»-ի հոդվածը, որը վերնագրված է «Ադրբեջան-Հայաստան սահմանային բախումների հետևանքով զոհերի թիվը մեծանում է», ունի հետևյալ ենթավերնագիրը. «ՄԱԿ-ը ողջունում է հրադադարը այն բանից հետո, երբ երկօրյա մարտերում 176 զինվոր է զոհվել, ինչի համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»: Թեև ճիշտ է, որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, բայց կա մեկ կողմ, որը անհիմն կերպով ներխուժել է ինքնիշխան պետության տարածք»,- նշում են ինստիտուտի մասնագետները:

Նույն կերպ, սեպտեմբերի 14-ին CNN-ը հրապարակել էր «Զինադադարը կարճատև է, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսում են հարձակումները» վերտառությամբ հոդված, որից տպավորություն է, որ ռազմական գործողությունները շարունակելու որոշումը փոխադարձ է, և փաստացի անտեսվում է Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի կամայական հարձակումը:

«Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել իրենց բառապաշարը և խուսափել «հավասարակշռված լուսաբանման» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպան գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես որ կա:

Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները բացահայտ արտահայտում են իրենց թշնամանքը հայ ազգի, ժողովրդի և մշակույթի հանդեպ։ Եթե դա չվերահսկվի, աշխարհը կկանգնի ևս մեկ ավերիչ ցեղասպանության առաջ, և մամուլն էլ կրկին կունենա իր մեղսակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ:  

Աղբյուրը՝ ՛՛Առավոտ""

Լեմկինի ինստիտուտ կոչ Արևմուտք Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին