f

Անկախ

Մենք այսօր արտաքին քաղաքականություն ենք փոխում, որը որ շատ վտանգավոր է. Արթուր Վարդանյան


Մասնակի զորակոչ է պետք հայտարարել, որպեսզի մարտական ուղի անցած մարդիկ կամ որևէ ռազմական գործողությանը ամսնակցած մարդիկ կամավոր հիմունքներով կարողանան  համալրել հայրենիքը պաշտպանողների շարքերը:Այս մասին  Անկախի հետ զրույցում ասաց «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Վարդանյանը:

Նա նշեց, որ ինքն ու իր մարտական ընկերները պատրաստ են իրականացնել Գլխավոր Շտաբի պետի տեղակալի հայտարարած հրամանը, այն է՝ դուրս շպրտել թշնամուն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից: Այնուամենայնիվ, Վարդանյանը Պաշտպանության նախարարության ձեռնարկած միջոցները բավարար չի համարում: Նա նշում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ թշնամական զորքերը արդեն Հայաստանի սահմաններից ներս են ռազմական գործողություններ իրականացնում, առնվազն պետք է ռազմական դրություն մտցված լիներ և մոբիլիզացիա հայտարարված լիներ: Կուսակցության նախագահը կարծում է, որ ռազմական դրությունը չմտցնելը քաղաքական որոշում է, քանի որ ներկա իշխանությունները ուզում են այսպես կոչված խաղաղության դարաշրջանը բերել Հայաստան, այնինչ թշնամին խաղաղության չի պատրաստվում, այլ հակառակը հանգիստ քյալերով գրավում է Հայաստանի սուվերեն տարածքները:

Վարդանյանն անընդւոնելի է համարում Արցախյան վերջին պատերազմից հետո քսանչորս միլիոն դրամով բանակում ծառայությունից ազատվելու մասին որոշման ընդունումը, քանի որ դա ամբողջովին քանդում է բանակը: Վերջինս ահազանգում է, որ կառավարության այս գործելաոճը տանելու է բանակի կազմալուծում՝ այսինքն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը, որ Հայաստան զինված ուժեր չպետք  է ունենա և ունենալու ենք նույն իրավիճակը, ինչ Արցախում:

«Բանակ հասկացություն չենք ունենալու:Դա նշանակում է, որ Հայաստանի սահմանները հայ զինվորները չեն հսկելու, Պաշտպանության նախարարությունը չի իրականացնելու այն գործառույթը,  ինչի նպատակով ստեղծվել էր դեռևս իննսունականներին»,-ասաց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց որ հանդես է եկել իր նախաձեռնությամբ՝ Համահայկական աշխարհազորային պաշտպանական բանակ, սակայն ինձ պատասխանեցին, որ իմ ծրագրին կարող են անդրադառնալ միայն մեկ տարի հետո և այն դեպքում, եթե բավարար գումար ունենան՝ այն իրագործելու  համար: ՀԱՊԲ-ն իրենցի ներկայացնում է մի կառույց, որը հնարավորություն կտա մարտական ուղի անցած մարդկանց ամենաթեժ կետերում իրականացնել ռազմական բնույթի հանձնարարություններ և դրանով իսկ օգնության հասնել ժամկետային զինծառայողներին:

Անդրադառնալով թշնամու հարձակումներին Հայաստանի վրա, պատերազմների մասնակիցը շեշտեց, որ Ադրբեջանը առաջխաղացում է ունեցել Հայաստանի Հանրապետության ամբողջ սուվերեն տարածքում՝ հինգ հարյուր քառակուսի կիլոմետր: Դա փաստացի սադրիչ գործողություն չի՝ դա պատերազմ է: Նա հավատում է, որ շատ ժամկետային զինծառայողների ծնողներ իրենք ցանկություն կհայտնեն կանգնել առաջին գծում իրենց զավակների փոխարեն ու այդ պարագայում հույս կա, որ այդ մարդիկ ամեն ինչ կանեն, որպեսզի հերթը իրենց սիրելիներին չհասնի:

Ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վեց ամիս հետո մենք կկորցնենք, այն ինչ ունենք:  Անդրադառնալով եռամսյա հավաքներին, Վարդանյանը նշում է.«Եռամսյա հավաքներին արձագանքում են մարդիկ, ովքեր հաճո են այս իշխանություններին և նրանց մտերիմ անձանց: Դա փող աշխատելու միջոց է դարձել: Ովքեր մտերիմ են զինկոմիսարիատների պետերի կամ ինչ-որ զինվորական անձանց հետ, նույնիսկ թմրամոլներ կան նրանց շարքերում»:

Վերջինս ահազանգում է, որ կամավորներն ու առանձին հրամանատարներ,ն են իրենց միջոցներով, բահով ու քլունգով  ամրաշինական աշխատանքներ են տանում, սակայն միմյան իրենց գրպանից: Վարդանյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է կամավորներին զենք չտալ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով վերադարձնել ու պաշտպանել մեր դիրքերը:

Փաստացի Ադրբեջանը փորձում է հերթական անգամ չոր դուրս գալ ջրից, հասկանալով, որ միջազգային հանրությունը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով և այստեղ ոչ ոք չի ուզում ավելորդ գլխացավանք ունենալ։

«Այս վերջին տեսանյութը, որտեղ ադրբեջանական ահաբեկիչները ՀՀ պետական սուվերեն տարածքում սպանում են մեր  ժամկետային զինծառայողներին՝ մեսեջ է Հայաստանի Հանրապետությանը, որով նրանք հերթական անգամ իրենց լկտի և սադրիչ քայլերով ցույց են տալիս, որ նրանք թքած ունեն այդ նույն միջազգային հանրության և մյուս ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Սա սպանություն և ռազմական հանցագործություն է, որը նախ առաջինը  պետք է արժանի պատասխանի արժանանա ՀՀ-ի կողմից»,- շեշետում է Վարդանյանը:

Վարդանյանը նկատում է, որ Ադրբեջանը ռիսկ չէր անի այդպիսի լկտի ու լպիրշ վարք դրսևորել, եթե չլիներ մեր ներկայիս թույլ ներքին քաղաքական դաշտը և զրոյից ոչ մի տեղ չտանող արտաքին քաղաքականություն։ Հայաստանի իշխանությունները այսօր հրաժարվում են ատամ ցույց տալ Ադրբեջանին, վախենում են ազգային և պետականամետ ուժերի ուժեղանալուց, իսկ մեր բանակը այսօր կարիք ունի իրական մարտական գործողություններ իրակացնող կամավորների,  ովքեր կարող են դուրս շպրտել թշնամուն մեր հայրենիքի սահմաններից և նրանց միայն պետք է հնարավորություն տրվի։

«Ցավոք մեր ՊՆ-ը ավելի շատ շահագրգռված է ինչ ինչ բարեփոխումներով,  ոչ թե Հայաստանի կորցրած սահմանները վերադարձնելով, չհասկանալով, որ մինչեւ իրենք իրենց սրտի բարեփոխումներն իրականացնեն, մենք կարող ենք պետություն կորցնել։ Պետք մի կողմ դնել կաշին փրկելու քաղաքականությունը և գործի անցնել։ Արցախը կարող է հայտնվել շրջափակման մեջ, բայց ամբողջ Սյունիքի կարգավիճակը ցույց է տալիս, որ սա արդեն հայի և հայոց պետականության լինել չլինելու հարցն է։ Իզուր չէ, որ մեր անզեն զինվորների սպանության տեսանյութը սոցցանցերում հայտվեց այն ժամանակ, երբ <<արևմտյան>> միջազգային հանրությունը սկսեց կոչ անել, որպիսզի ադրբեջանական զորքերը հետ քաշվեն ելման դիրքեր։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ուղերձ է հղում և մեզ և ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրավված երկրներին, որ շարունակելու է նույն ագրեսիվ դրսեւորումը։ Մենք այսօր արտաքին քաղաքականություն ենք փոխում, որը որ շատ վտանգավոր է, որովհետև չհաջողելու դեպքում մնալու ենք մենակ, մինչդեռ ունենք բոլոր հնարավորությունները օգտագործելու մեզ տրված շատ թե քիչ հնարավորությունները, որպեսզի առանց հին ու նոր անելու ձեռք բերենք անհրաժեշտ աջակցությունը և մեր դաշնակիցների, արեվմուտքի, Իրանի և Հնդկաստանի, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը կարողանա վերադարձնել իր տեղ տարածաշրջանում և դառնա խաղացող»,-եզրափակեց Արթուր Վարդանյանը:

Արթուր Վարդանյան քաղաքականություն Թուրքիա Հայաստան խմբագրի ընտրանի հայոց բանակ Ադրբեջան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին