f

Անկախ

Կարմիր խաչը մասնակցել է հայ գերիներին վերադարձնելու գործընթացին. հայտարարություն


Վերադարձողների թվում կան անձինք, որոնց ԿԽՄԿ-ի աշխատակիցները այցելել էին դեռևս սեպտեմբերի 23-ին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացին։ Այս մասին ասված է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սոցցանցերում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքուն ԱՄՆ միջնորդությամբ Երևանին է հանձնել 17 հայ ռազմագերիների:

«Վերադարձածների թվում կային անձինք, որոնց մենք այցելել էինք սեպտեմբերի 23-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջանի զինված ուժերի վերջին ագրեսիայի ժամանակ գերության մեջ հայտնված հայերին։ Նրանք ծանոթացել էին գերիներին պահելու պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել էին կապ հաստատել ընտանիքների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն երկու անգամ խախտել է ռազմագերիներին վերադարձնելու մասին պայմանավորվածությունը: Նրա խոսքով՝ առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում բանակցությունների ժամանակ խոստում էր տրվել, իսկ երկրորդը` վերջերս, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների:

Ավելի ուշ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 17 ռազմագերիների վերադարձի մասին:

Հայկական Կարմիր խաչ հայտարարություն գերիների վերադարձ Հայաստան Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին