f

Անկախ

Հայաստանի իշխանությունները համարձակություն չեն ունենա ընդունելու Միջազգային քրեական դատարանի մանդատը. Սիրանուշ Սահակյան


Ադրբեջանցի զինծառայողների կողմից Իշխանասարում սեպտեմբերի 13-ին հայ զինծառայողներին գնդակահարելը բացահայտում է մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

NEWS.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ զենքը վայր դրած եւ արդեն հակառակորդի ֆիզիկական հսկողության տակ գտնվող անձը գտնվում է մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանության ներքո. «Նրան պետք է տալ գերեվարվածի կարգավիճակ, փոխանցել կենտրոնական իշխանություններին եւ հակամարտության ավարտից հետո հայրենադարձնել իր քաղաքացիության երկիր։ Այս պարագայում տեսնում ենք, որ անձինք գերեվարվել են, բայց ադրբեջանցի զինծառայողները միտումնավոր, կամայական ձեւով նրանց զրկում են կյանքից, ինչը պատերազմական հանցագործություն է»։

Սահակյանն ընդգծեց, որ այդպիսով խախտվել են Ժնեւյան կոնվենցիայի այն դրույթները, որոնք կապված են ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների հետ. «Կա նաեւ այլ դրույթ, որը նշում է, որ այս խախտումները հանդիսանում են կոպիտ խախտումներ, որոնք պատերազմական հանցագործություններ են»։

Անդրադառնալով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, թե այդ դեպքը պետք է հետաքննվի, Սահակյանն արձագանքեց.

«Սա ոչինչ չասող, անդեմ ու անիմաստ հայտարարություն էր։ Հասկանալի է, որ դա հնչեցվեց այն կառույցից, որն այս պահին ունի տնտեսական լուրջ համագործակցություն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, որը Ռուսաստանին դիվերսիկացնելու փնտրտուքներում կանգնել է հենց ալիեւյան ռեժիմի վրա։ Այս ընտրության ժամանակ անգամ հաշվի չեն առնում պետության հակաժողովրդական բնույթը, ռեժիմի կողմից լայնամասշտաբ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավվածությունը, մի ռեժիմ, որը ծրագրավորել եւ իրականացնում է պատերազմական հանցագործություններ»։

Սահակյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողներին գնդակահարելու առաջին վայրագությունը չէ.

«Սա առաջին միջադեպը չէր։ Այս նույն պաշտոնյան լռել է շատ այլ միջադեպերով։ Հայկական կողմը տարբեր իրավապաշտպանական կառույցների միջոցով այս կառույցին ներկայացրել է գնդակահարությունների այլ դեպքեր։ Հադրութում հայ 6 զինծառայողների սպանել էին, որոնք պատերազմի ավարտից հետո թաքնվել էին անտառներում եւ ադրբեջանական կողմն արգելել էր որոնողական գործողությունները, որից հետո ինքն էր հայտնաբերել եւ գնդակահարել։ Սա եւս համանման սպանություն է, երբ վերջիններս պետք է օժտվեին ռազմագերու կարգավիճակից, հատկապես որ պատերազմն ավարտված էր, բայց նրանք նախընտրում են էթնիկ հիմքով պատերազմական հանցագործությունների կատարման մոդելը։ Հադրութի դեպքը ես օրինակ բերեցի, բայց բացահայտել ենք երկու տասնյակից ավելի դեպքեր, երբ ռազմագերիներին գնդակահարել են։ Շուրջ 2 տարի այս կառույցներն անդեմ հայտարարությունից զատ որեւէ գործողություն չեն կատարում։ Նույն ուկրաինական կոնֆիլկտում փոքր դրսեւորումներով դեպքերը ինչպիսի ուժգին արձագանքի են արժանանում։ Այս դեպքում նրանք անգամ չեն ուզում ներազդել հանցագործության մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող պաշտոնյաների վրա»։

Ըստ Սահակյանի՝ այս կոչի հասցեատերը պետք է լինեն միջազգային փաստահավաք հատուկ առաքելությունները, որպեսզի հետաքննությունն անկախ լինի. «Եթե նրանք հետաքննության տակ նկատի ունեն Ադրբեջանին, ապա սա կտանի փակուղի։ Ադրբեջանը ձեւական առումով կբացի այս քրեական գործերը, որեւէ իմաստալից քննչական գործողություններ չեն իրականացվի եւ հանցագործները կկոծվեն»։

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր, որ Հայաստանն այս դեպքերի առնչությամբ դիմի Միջազգային քրեական դատարան, Սահակյանն ասաց.

«Այս պահին գործարկվող բոլոր դատարաններում քննարկվում են պետության պատասխանատվությունը՝ մարդու իրավունքների խախտումների համար կամ կոնվենցիոնալ դրույթների խախտումների համար։ Սակայն դրված չէ քրեական պատասխանատվության խնդիր։ Այս պայմաններում պետության՝ քրեական պատասխանատվությունը բացառված է։ Միակ հնարավորությունը, որ մենք խոսենք անհատների քրեական պատասխանատվության մասին, դա Միջազգային քրեական դատարանն է։ Եթե ցանկանում ենք հասնել նրան, որ կատարողները կամ նրանց հրամանատարները ենթարկվեն պատասխանատվության կատարված հանցագործությունների համար, ապա դրա հնարավորությունը ստեղծում է Միջազգային քրեական դատարանը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ դատարանին դիմելը պետք է նախեւառաջ նախադրյալներ ունենա. գոյություն ունեն կոնվենցիոնալ սահմանափակումներ. «Պետությունները պետք է ճանաչեն դատարանի իրավազորությունը՝ ստատուտը վավերացնելով։ Ստատուտի առնչությամբ նախկինում կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում, որ դրա վավերացումը կհակասի ՀՀ սահմանադրությանը, բայց Սահմանադրությունն այս եզրակացությունից հետո երկու անգամ փոփոխվել է, դրա համար սահմանադրականության ստուգման իրավական մեխանիզմներ գոյություն ունի։ Այս հարցն առավելապես կապված է նաեւ քաղաքական որոշման հետ, պետք է իշխող քաղաքական ուժը հանձնառի եւ կամք ցուցաբերի՝ վավերացնելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Սակայն նրանք քաղաքական բանակցությունների կողմ են, չեմ կարծում, որ ադրբեջանցի քաղաքական ղեկավարների համար սպառնալիքներ կստեղծեն։ Եթե փորձեն ստեղծել, ապա մեծ ճնշումների են ենթարկվելու բուն բանակցությունների ընթացքում, ուստի չեմ կարծում, որ համարձակություն կունենան եւ կընդունեն թեկուզ ժամանակավորապես Միջազգային քրեական դատարանի մանդատը»։

Սիրանուշ Սահակյան Միջազգային քրեական դատարան իշխանություններ Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին